Բաժիններ՝

Մար­դու ստեղ­ծու­մը

Երկ­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյան վեր­ջում ստեղ­ծեց Աս­տված մար­դուն, որ Աս­տու­ծո ա­րար­չա­գոր­ծու­թյան նպա­տակն է և նո­րա բո­լոր սքան­չե­լիք­նե­րի մեջ ա­մե­նա­բարձր տեղն է բռնում: Ուստիև հրեշ­տակ­նե­րը, հո­գեղեն, հե­տևա­բար բարձր կա­րո­ղու­թյուն­նե­րով օժ­տված լի­նե­լով հան­դերձ, նշա­նա­կված են` մարդ­կանց փրկու­թյան հա­մար սպա­սավո­րե­լու:

Սա­կայն հրեշ­տա­կաց բարձր կա­րո­ղու­թյունն էլ մի­միայն նո­ցա հո­գևո­րու­թյան մեջ է. մինչ­դեռ մար­դը, բնու­թյան հետ միա­ցած լի­նե­լով, ա­ռավել փա­ռավոր է յուր հո­գևոր հարս­տու­թյուն­նե­րով (Հաճ., ԻԴ 4). ինչ­պես տե­սանք և նա­խըն­թա­ցում: Այս ար­տա­հայտում է և Ս. Գրի­գոր Լու­սավո­րիչն` ա­սե­լով. «Յայ­սո­սիկ ե­րեւի Աս­տու­ծոյ սէրն ի մեզ, զի վասն մեր ա­րար զեր­կինս եւ զեր­կիր եւ որ ի նա ա­րա­րածք» (Հաճ., Ա.): Ուստիև մինչ­դեռ ամ­բողջ կեն­դա­նա­կան աշ­խարհն ու նո­ցա կեն­դա­նի շուն­չը (նե­ֆես) կամ ո­գին մի սոսկ հրա­մա­նով են հառաջ գա­լիս հո­ղից (Ծննդ., Ա 21, 24. Ղև., ԺԷ 11), Ս. Գիր­քը հան­դի­սա­կան ձևով պատ­մում է, որ Աս­տված ստեղ­ծեց մար­դուն հո­ղից, փչեց¹ կեն­դա­նի շունչ, «հո­գիաց­րեց» և կեն­դա­նի հոգ­վով (րուախ) մարդ դարձ­րեց` «ըստ պատ­կե­րի իւ­րում եւ նմա­նու­թեան» (Ծննդ., Ա 26, 27. Բ 2, 7): Այն­պես որ, «ան­մա­հին Աս­տու­ծոյ ան­մահ պատ­կեր մարդս է» (Եղիշե, 222): Աս­տված հո­գի է, և, ու­րեմն, այս պատ­կեր ու նմա­նու­թյունն էլ հո­գևոր է, այ­սինքն` Աս­տու­ծո` իբ­րև ա­մե­նա­կա­րող Ա­րար­չի սահ­մա­նա­փակ նմա­նու­թյունն ենք մենք իբ­րև ո­րոշ կա­րո­ղու­թյուն­նե­րով ա­րա­րած­ներ: Աս­տու­ծո իս­կա­կան պատ­կե­րը կամ նկա­րա­գի­րը Քրիս­տոս է, որ Աս­տու­ծո բանն է, մեզ ստեղ­ծեց «ի պատ­կեր իւր», «մար­դա­կերպ ե­րեւե­ցաւ ի ստեղ­ծա­նելն Ա­դա­մայ» (Հայսմ.) և ժա­մա­նա­կի լրման մեջ մեր այն պատ­կերն ա­ռավ, ո­րով ե­րևաց նա­հա­պետ­նե­րին և ա­ռա­ջին ար­դար­նե­րին (Հովհ., ԺԴ 9. Եբր., Ա 3. Ընդ­հանր., 14):

Հե­տևա­բար մենք ևս մեր բա­նա­կա­նու­թյամբ ենք Աս­տու­ծո նման, ըստ ո­րում` «բա­նա­ւոր` մարդ եւ հրեշ­տակ միայն, եւ Աս­տուած ի վեր քան զեր­կինս եւ զեր­կիր» (Ե­ղի­շե, 27. Հարց., 271, 273): Այդ բա­նա­կա­նու­թյունն ար­տա­հայտ­վում է մեր մեջ ե­րեք կա­րո­ղու­թյուն­նե­րով, ո­րոնք են` մեր մտա­ծո­ղու­թյունն, ա­զատ կա­մե­ցո­ղու­թյունն ու ճշմար­տու­թյան ու սրբու­թյան զգա­ցո­ղու­թյունը (խղճմտանք): Այդ պատ­ճա­ռով մինչ­դեռ մարմ­նով կա­պված ենք աշ­խար­հի հետ, նո­րա մի ան­դամն ենք ու նո­րա մեջ ենք ա­ճում, միևնույն ժա­մա­նակ աշ­խար­հից ա­զատ ենք ու նո­րա­նից ան­կախ ենք: Հին հե­թա­նո­սա­կան հա­յաց­քով մար­դը միայն աշ­խար­հից ա­նա­սուն­նե­րի աճ­ման ըն­թաց­քով է հառաջ գա­լիս, ինչ­պես այդ ար­տա­հայտ­վում է ա­ռաս­պե­լա­կան սֆինքս­նե­րի մեջ:

Բայց Աս­տու­ծո հայտ­նու­թյունը քա­րո­զում է, որ նա մարմ­նով աշ­խար­հի ա­մե­նաստոր գո­յու­թյունից է` այն է` հո­ղից, ցե­խից, իսկ հոգ­վով նա Աս­տու­ծուցն է (Ե­ղի­շե, 370): Մար­դու ստեղծ­ման որ­պի­սու­թյունը հաս­կա­նալ մեզ նույն­քան ան­մատ­չե­լի է, որ­քան առ­հա­սա­րակ Աս­տու­ծո բո­լոր ստեղ­ծա­գոր­ծու­թյունը, զի մենք ա­րա­րած ենք և ա­րա­րա­ծա­կան սահ­մա­նա­փակ միտք ու­նինք. չտե­սա­ծը մեր տե­սա­ծին պես ըմբռ­նե­լու կա­րե­լիու­թյուն չենք կա­րող ու­նե­նալ: Իսկ մեր հավատ­քի լույսը բաց է ա­նում մեր մտքերն այս­պես, որ մենք հո­գով «ազգ եմք Աս­տու­ծոյ» (Գործք, ԺԷ 29), մինչ­դեռ մարմ­նով երկ­րից ենք, ուստիև միջ­նորդ ենք Աս­տու­ծո և բնու­թյան մեջ: Իբ­րև Աս­տու­ծո կող­մից` մար­դու կո­չումն է բնու­թյան տեր լի­նել (Ծննդ., Ա 28. Թ 1-3. Սաղմ., Ը 7. Ի­մաստ., Թ 1-3. Սաղմ., ՃԺԳ 24), միայն թե Աս­տու­ծո ա­րար­չա­կան կամ­քի միջ­նորդ լի­նե­լով աշ­խար­հում, նա միև­նույն ժա­մա­նակ յուր ա­զա­տու­թյունը վա­յե­լում է Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյամբ միայն (Հաճ., Դ 190, 172):

Նո­րա աշ­խար­հա­յին կյանքն Աս­տու­ծո կյան­քով է կյանք և նո­րա աշ­խար­հա­յին բո­լոր նպա­տակ­նե­րի նպա­տա­կը Աս­տու­ծո ար­քա­յու­թյունն է: Հե­տևա­բար նո­րա միտ­քը և կամ­քի ա­զա­տու­թյունը այս աշ­խար­հում խղճի ձայ­նակ­ցու­թյամբ են հաշտ­վում և նո­րան աշ­խար­հի վրա ա­զատ տեր դարձ­նում: Կարճ ա­սած, մարդ տեր է աշ­խար­հի` մի­միայն աշ­խար­հի վերջ­նա­կան նպա­տա­կի, այ­սինքն` Ա­րար­չին ծա­ռա լի­նե­լով: Աս­տված, մար­դուն յուր պատ­կե­րը դարձ­նե­լով, բա­րե­հա­կում շնորհք ու ձիրք է տվել եր­կի­րը տի­րե­լու և մշա­կե­լու. մարդն էլ ա­զա­տա­պես պետք է ձգտի լի­նել այն, ինչ որ Աս­տված ո­րո­շել է, ինչպեսև սկսեց` ըստ Աս­տու­ծո կա­մաց կեն­դա­նյաց ա­նուն դնե­լով կամ ճա­նա­չե­լով (Ծննդ., Բ 19): Ըստ այսմ` մեր մարմ­նավոր ձգտում­նե­րը պայ­մա­նավո­րված են մեր հո­գևոր ձգտում­նե­րով և եր­կու ձգտում­նե­րը միա­նում են մեր կոչ­ման մեջ, այն­պես որ, մենք, Աս­տու­ծո ծա­ռա­յե­լով և աշ­խար­հը տի­րե­լով, փա­ռավո­րում ենք Աս­տու­ծո ա­նու­նը: Այս է ար­տա­հայտում ա­ռա­քյալի խոս­քը. «Փա­ռա­ւոր ա­րա­րէք. զԱս­տուած ի մար­մինս ձեր եւ յո­գիս, որ է Աս­տու­ծոյ» (Ա Կոր., Զ 20): Այս պա­տվե­րը կա­տա­րե­լու հա­մար պետք է ձգտենք առ մեր կա­տա­րե­լա­տիպն Քրիս­տոս, ո­րի մեջ է Բա­նի և մարդ­կու­թյան ճշմա­րիտ միու­թյունը²:

Մար­դու ժա­ռան­գա­կան բնա­կան սե­րումն էլ պայ­մա­նավո­րված է կնո­ջով, որ ստեղ­ծված է տղա­մար­դին հավա­սար պա­տվով: Աս­տու­ծո հայտ­նու­թյունը կա­տա­րե­լա­պես դյուրա­հաս­կա­նա­լի է դարձ­նում այդ հավա­սա­րու­թյունը նո­ցա կո­ղակ­ցու­թյան գա­ղա­փա­րով, որ միև­նույն ժա­մա­նակ պա­րու­նա­կում է յուր մեջ հավա­սա­րու­թյան հիմ­նա­քար միու­թյունը (Ծննդ., Բ 21. Մատթ., ԺԹ 4. Գործք, ԺԷ 26): Ըստ ո­րում` կի­նը, տղա­մար­դու կո­ղա­կի­ցը լի­նե­լով, նո­րա հետ մեկ է և հավա­սար է, այ­սինքն` ոչ ո­տիցն է, որ ստրուկ լի­նի, ոչ գլխիցն է, որ գլխավոր լի­նի, և ոչ էլ այ­լուստ է, որ օտար լի­նի, այլ սի­րա­լիր օգ­նա­կան է: Սա­կայն կի­նը, ըստ տղա­մար­դի հառաջ­նու­թյան (Ծննդ., Բ 21) և ըստ յուր դյուրա­խա­բու­թյան (Գ 7-16), նո­րա տի­րու­թյան պետք է զի­ջա­նի, միայն թե սի­րո սկզբուն­քի հի­ման վրա, ինչ­պես հա­կիրճ ար­տա­հայտում է ավե­տա­րա­նի­չը. «Իւ­րա­քան­չիւր ոք զիւր կին այն­պէս սի­րես­ցէ իբ­րեւ զիւր անձն, եւ կին երկն­չի­ցի յառ­նէ իւր­մէ» (Եփ., Ե 33):

Նա­խա­մարդ զույ­գից սկսվում է մար­դու բազ­մա­նա­լը³ ծննդա­բե­րու­թյամբ. հար­կավ այս էլ բնա­կան է, և մարդ­կու­թյունը գո­յա­նում է ծնո­ղաց մարմ­նից, բայց ար­դյո՞ք նո­րա հո­գևոր, մարդկա­յին էու­թյունը ծննդա­բեր­վում է, ըստ պնդման ո­մանց, թե ստեղծ­վում է կամ նա­խա­գո­յա­ցված է` ըստ այ­լոց: Ե­ղել են ծննդա­բե­րու­թյունը հաստա­տող­ներ, ե­ղել են նաև հա­կա­ռա­կը պնդող­ներ օտար վար­դա­պետ­նե­րի մեջ, սա­կայն Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցին թեև այդ հար­ցով չէ զբա­ղվել, այ­նով հան­դերձ ա­ռիթ է ու­նե­ցել այդ մա­սին խոսե­լու յուր մա­քառ­ման աս­պա­րի­զում (տե՛ս Ա­րա­րատ, 1893, Հարց., 254, 257): Ժա­ռան­գա­կան մարմ­նավոր ու հո­գևոր ա­ռանձ­նա­հատկու­թյունք ազ­գե­րի, ըն­տա­նիք­նե­րի ու ցե­ղե­րի մեջ պար­զա­պես ցույց են տա­լիս, որ ծննդա­բե­րու­թյունը հիմ­նա­կան պայ­մանն է այս խնդրում: Սա­կայն, ո­րով­հե­տև մարդն Աս­տու­ծո պատ­կերն է և ա­ռանց աստվա­ծա­յին կա­մաց ու հա­ղոր­դակ­ցու­թյան նա դառ­նում է սոսկ մար­դու պատ­կեր (Ծննդ., Ե 3), ուս­տի բնա­կան ծննդա­բե­րու­թյունը մի մի­ջոց է, ո­րով մարդ աստվա­ծա­յին ա­րար­չա­կան կա­մաց մի նոր հայտ­նու­թյուն է դառ­նում:

Մար­դը բնա­կա­նա­պես հոգվով ու մարմ­նով յուր նա­խորդ­նե­րի ժա­ռանգն է, իսկ էա­պես` Աս­տու­ծո ա­րար­չա­կան գոր­ծու­նեու­թյան հե­տևանք. ա­պա թե ոչ` ե­թե նա լոկ ժա­ռանգ լի­ներ յուր ծնո­ղաց, շղթա­յի մի կա­խյալ օ­ղակ կդառ­նար ա­ռանց ա­զա­տու­թյան և ա­ռանձ­նա­հատկու­թյանց, իսկ ե­թե մի­միայն ստեղ­ծվելով դառ­նար մի նոր Ա­դամ, ա­զատ պետք է լի­ներ ժա­ռան­գա­կա­նու­թյան օրեն­քից ի­րա­կա­նու­թյան հա­կա­ռակ: Ուստիև Ս. Գիր­քը մի կող­մից ժա­ռան­գա­կա­նու­թյունն է շեշ­տում (Սաղմ., ԾԱ 7. Հովհ., ԺԶ 21), մյուս կող­մից` Աս­տու­ծո ա­րար­չա­կան կամ­քի նշա­նա­կու­թյունը (Սաղմ., ՃԼԸ. Ե­րեմ., Ա 5. Ե­ղի­շե, 369, 374). ըստ ո­րում` և յուրա­քան­չյուր մարդ թե՛ կա­տա­րյալ բնու­թյուն է և թե՛ կա­տա­րյալ ա­րա­րած` աստվա­ծա­տուր նոր ձիր­քով, հան­ճա­րով և այլ հատկու­թյուն­նե­րով ա­ռանձ­նա­պես, ո­րոնք ո­րոշ ժա­մա­նա­կի և պատ­մու­թյան ո­րոշ պա­րա­գա­նե­րի կամ կար­գի ո­գու ար­տա­հայտիչ են հան­դի­սա­նում և ա­ռաջ­նոր­դող: Մար­դու ժա­ռան­գա­կա­նու­թյունը հիշեց­նում է յուր նա­խոր­դաց ու նո­ցա ժա­մա­նակն, ուստիև նյութ է տվել հե­թա­նո­սաց և այժմ նո­ցա հե­տևո­ղաց (Շել­լինգ, Բե­նե­կե, Ֆիխ­տե, Յուլ. Մյուլ­լեր) հո­գու նա­խա­գո­յու­թյան բա­ջա­ղան­քին նվի­րվելու: Մարդն, Աս­տու­ծո պատ­կեր լի­նե­լով, բնա­կա­նա­բար յուր հոգ­վով ծագ­ման կա­խումն ու­նի Աս­տու­ծուց, և նո­րա դի­մումն էլ առ Աս­տված է, ինչպեսև ե­րա­նու­թյունն Աս­տու­ծո հետ է (Մատթ., Ժ 28. Ա Կոր., Զ 20. Ե 3. Է 34): Ուստիև մար­դու ճշմա­րիտ զար­գա­ցումն ու հառաջա­դի­մու­թյունը ոչ թե ինք­նու­րույն է, այլ հիմ­նված է Աս­տու­ծո ա­րար­չու­թյան սկզբուն­քի վրա և սերտ կա­պակ­ցված է նո­րա հայտ­նու­թյան ու շնոր­հաց հետ:

Սա­կայն քա­նի որ մար­դու էու­թյունն ու կո­չու­մը ո­րոշ­վում է նո­րա հո­գևո­րու­թյամբ, ար­դյո՞ք ին­չից է ե­րևում նո­րա հո­գևոր բարձ­րու­թյունն ա­նաս­նա­կան աշ­խար­հից: Ա­հա՛ մի հարց, որ որ­քան էլ յուրա­քան­չյուրի ինք­նա­ճա­նա­չու­թյան հա­կա­ռակ է` այ­նով հան­դերձ եր­բեմն ծա­գում է մարդ­կանց մեջ: Որ մար­դու հո­գին տար­բեր էու­թյուն է նո­րա մարմ­նի մեջ, այդ պար­զա­պես ե­րևում է նո­րա հո­գու ե­րեք կա­րո­ղու­թյուն­նե­րից` մտա­ծո­ղու­թյունից, զգա­ցո­ղու­թյունից ու կա­մե­ցո­ղու­թյունից:

Հո­գին պարզ և ան­նյու­թա­կան է. (Ե­փես., Դ 12. Ղուկ., ԻԴ 39), նա գո­յա­ցու­թյուն է (substantia). նա է մար­դու ի­մա­ցում­նե­րը գի­տակ­ցու­թյան հասց­նում, գա­ղա­փար­ներ կազ­մում, դա­տում ու բար­վո, ճշմար­տի ու գե­ղեց­կի հա­սո­ղու­թյուն ու գա­ղա­փար ձեռք բե­րում: Աչ­քը տես­նում է, ա­կան­ջը լսում է, բայց տես­նող, լսող ու դա­տո­ղը հո­գին է. լոկ մարմ­նավոր զգա­յու­թյունը չի կա­րող ճա­նա­չել, զի մար­մի­նը բարդ է և ե­թե մար­մինն ին­քը ճա­նա­չեր, պետք է նո­րա յուրա­քան­չյուր մա­սը ա­ռան­ձին ճա­նա­չո­ղու­թյուն ստա­նար, ո­րից չէր կա­րող ճա­նա­չո­ղու­թյան միու­թյուն լի­նել: Վե­րա­ցա­կան միու­թյունը գո­յու­թյուն չու­նի կեն­դա­նու հա­մար, ուստիև նա թիվ չու­նի և ան­կա­րող է թվել ու հա­շվել, ո­րի հա­մար զու­գոր­դու­թյուն է պետք, իսկ այդ­պի­սի զու­գոր­դու­թյուն ա­ռանց ներ­քին հո­գևոր յուրաց­ման չի կա­րող գո­յա­նալ:

Մարդ ա­մե­նայն ինչ ժա­մա­նա­կից ու տա­րա­ծու­թյունից վե­րաց­նում է և բա­ժա­նված մա­սե­րը մի գա­ղա­փա­րի մեջ ամ­փո­փում: Նա յուր հա­սո­ղու­թյամբ բարձ­րա­նում է տա­րա­ծա­կա­նի ու բա­ժա­նա­կա­նու­թյան, նյու­թի և զգա­յա­կա­նու­թյան վրա և հաս­նում է բո­լո­րի հիմ­քին, բո­լո­րի ճշմար­տու­թյան, այլև մեկի, պար­զի, ան­փո­փո­խի գա­ղա­փար է կազ­մում, որ ան­կա­րե­լի է նյու­թա­կան ու­ղե­ղով ի­րա­կա­նաց­նել:

Հո­գին ինք­նա­գի­տակ­ցու­թյուն ու­նի և ին­քյան տար­բե­րում է ամեն ոչ ե­սից: Նա նույն է ան­ցյալի հիշա­տա­կաց և ա­պա­գա­յի զար­գաց­ման նկատ­մամբ, ո­րոնց մեջ յուր ինք­նա­գի­տակ­ցու­թյամբ չէ փոխ­վում ու յուր ան­ցյալ ե­սը ներ­կա­յից և ա­պա­գա­յից տար­բեր հա­մա­րում: Նո­րա գի­տակ­ցու­թյունը մեկ է և ամ­փոփ թե՛ յուր բո­լոր գոր­ծու­նեու­թյանց և թե՛ ար­տա­քին բազ­մա­թիվ ի­մա­ցում­նե­րի մեջ: Նա զու­գոր­դում է, վե­րար­տադ­րում է և դա­սավո­րում. ան­տա­րա­ծա­կան մտա­պատ­կեր­նե­րից և ան­ժա­մա­նա­կա­կան հիշում­նե­րից հո­գին կազ­մում է մի աշ­խարհ տա­րա­ծու­թյան և ժա­մա­նա­կի մեջ և ու­րեմն ին­քը վեր է բարձ­րա­նում ժա­մա­նա­կի ու տա­րա­ծու­թյան վրա յուր բո­լոր գոր­ծու­նեու­թյամբ:

Հո­գին գոր­ծում է ինքնըստինքյան և ներ­գոր­ծում է ինքն իսկ թե՛ յուր և թե՛ ար­տա­քին աշ­խար­հի վրա:

Հա­մե­մա­տե­լով ար­տա­քի­նը ներ­քի­նի հետ` տես­նում ենք, որ հո­գևոր գոր­ծե­րը մարմ­նավոր ու տա­րա­ծա­կան չեն. գե­ղեց­կի, ճշմար­տի ու բար­վո գա­ղա­փա­րը մարմ­նավոր զգա­յու­թյուն­նե­րով չէ գո­յա­նում: Հո­գին է կազ­մում այդ գա­ղա­փար­ներն, այլև թե՛ այ­դոնք և թե՛ զգա­յու­թյուն­նե­րով ստա­ցած մտա­պատ­կեր­նե­րը վե­րար­տադ­րում է ու դա­տում բո­լո­րո­վին ինք­նու­րույնա­բար: Ու­սո­ղա­կան, տրա­մա­բա­նա­կան, բնա­զան­ցա­կան ու բա­րո­յա­կան հար­ցե­րը մի­միայն հո­գու գոր­ծերն են, ո­րոնք չէին կա­րող ի­րա­կա­նա­նալ ա­ռանց հո­գու ան­նյու­թա­կա­նու­թյան: Մի­միայն հո­գու հա­մար կա կա­տա­րե­լա­տիպ, հավի­տե­նա­կա­նու­թյուն, կրոն ու լե­զու:

Չնա­յե­լով, որ հո­գու գոր­ծո­ղու­թյանց մա­սին այս­քան հաստա­տուն հաս­կա­ցո­ղու­թյուն ու­նինք, այ­սով հան­դերձ չգի­տենք հո­գու էու­թյունը, բայց չգի­տենք իս­կա­պես և մարմ­նի էու­թյունն, ուստիև չգի­տենք և դո­ցա կա­պը: Հո­գին մարմ­նի մեջ մեկ տե­ղում չէ, այլ ամեն տե­ղե­րումն է, որ­տեղ ներ­գոր­ծում է, և որ­տեղ կյանք է, ու փո­խա­դարձ ներ­գոր­ծու­թյուն ու­նին ի­րար վրա: Եր­բեմն ար­յունն էին հո­գու տե­ղը հա­մա­րում, եր­բեմն սիր­տը, եր­բեմն ու­ղե­ղը, բայց բո­լորն էլ սխա­լված են: Դո­քա, մա­նավանդ ու­ղե­ղը, հո­գու ա­մե­նաանհ­րա­ժեշտ զգա­յա­րան­ներն են միայն, ո­րոնք յուրյանց կազ­մու­թյամբ զար­մաց­նում են մեզ, սա­կայն` «գո­վի քնար, այլ ի ձեռն քնա­րա­հա­րին» (Ե­ղի­շե, 370): Մարդ­կանց հո­գու հարս­տու­թյան, հան­ճա­րի և ըն­դու­նա­կու­թյանց հետ ոչ մի հա­մե­մա­տու­թյուն չու­նի ու­ղե­ղի մե­ծու­թյունն ու կազ­մու­թյունը, զի ե­թե 30-40 տա­րե­կա­նում է ու­ղե­ղի զար­գա­ցու­մը և ա­պա դեպի ան­կումն է գնում, շատ ծե­րու­նի­ներ մին­չև մահ հո­գու թար­մու­թյուն են ու­նե­ցել և ար­դյունա­բեր են ե­ղել:

Ու­ղե­ղը բարդ է, ուստիև չի կա­րող գի­տակ­ցու­թյան միու­թյուն ու­նե­նալ, ե­թե հո­գի չլի­ներ: Հո­գևոր, մա­նավանդ կամ­քի հիվան­դու­թյունը լի­նում է նաև ա­ռանց մարմ­նավոր հիվան­դու­թյան և հետո է մարմ­նա­կան զեղ­ծում հառաջ բե­րում: Այլև ու­ղե­ղի մի մա­սի վնա­սվի­լը ան­հե­տևանք են դարձ­նում մյուս մա­սի զորաց­մամբ, ինչ­պես և մա­հից ա­ռաջ շա­տերն ա­մե­նա­լավ հիշո­ղու­թյամբ փայ­լում են, թեև մար­մի­նը գնում է դեպի քայ­քա­յումն: Ա­մեն հա­սա­կի հատուկ է և ե­րա­զը, որ ա­ռանց մարմ­նա­կան զգա­յու­թյանց է և ո­րով նույնիսկ հռչա­կավոր ան­ձինք ա­պա­գա­յի նա­խազ­գու­շա­ցումն և հան­ճա­րեղ գա­ղա­փար­ներ են ձեռք բե­րում (տե՛ս և Եզ­նիկ, 177-180):

Այդ­պես և հավատ­քի ներ­գոր­ծու­թյունը մարմ­նի վրա կամ զա­նա­զան հիվան­դու­թյանց բժշկման գոր­ծում և դո­րա­նից ծա­գած ներշնչ­ման ե­ղա­նա­կով մար­դու հիվան­դու­թյանց վրա ազ­դե­լու բժշկա­կան հնար­քը մի-մի ա­պա­ցույց են հո­գու ան­նյու­թա­կա­նու­թյան: Ըստ ո­րում` ա­ռանց հո­գու ան­կա­րե­լի է հաս­կա­նալ նաև մար­դու կեն­դա­նու­թյունը:

Հո­գու ան­նյու­թա­կա­նու­թյան մի երկ­րորդ ա­պա­ցու­ցու­թյուն տա­լիս է նո­րա մյուս կա­րո­ղու­թյունը` կամ­քը: Մարդ ա­զատ կամք ու­նի, ձգտում է դեպի ճշմա­րի­տը, գե­ղե­ցիկն ու բա­րին, նա մեծ հա­ճու­թյուն է զգում, երբ հո­գևոր հե­տա­զոտու­թյանց մեջ հա­ռա­ջա­դի­մում է, նա մին­չև ան­գամ նա­հա­տակ­վում է ճշմար­տու­թյան հա­մար. այս ա­մե­նը նյու­թա­կա­նի կամ մարմ­նի կա­րո­ղու­թյունից շատ բարձր է: Նա տի­րա­պե­տում է մարմ­նի վրա, շար­ժում է կա­մե­ցած ջղե­րը և, ու­նե­նա­լով ինք­նու­րույն տրա­մադ­րու­թյուն ու ներ­քին ցավեր, ազ­դում է մարմ­նի վրա կա՛մ քայ­քա­յիչ և կա՛մ զորա­ցու­ցիչ կեր­պով:

Կամքն, ըստ ա­մե­նայ­նի, կա­խված է մեր հո­գու օրենք­նե­րից, նա ու­նի ա­զա­տու­թյուն մեր բնու­թյան, մարմ­նի հա­կա­ռա­կու­թյան և ամեն անհ­րա­ժեշ­տու­թյան դեմ: Հո­գին ա­զա­տա­պես տի­րա­պե­տում է առ­հա­սա­րակ բնա­կան օրենք­նե­րի վրա: Մենք բնու­թյան մեջ էլ նյու­թա­կա­նի մեզ ան­հայտ մի հատկու­թյունը զորու­թյուն ենք կո­չում, որ ու­նի յուր անհ­րա­ժեշտ ու բնա­կան ըն­թաց­քը, հա­մա­չափ գոր­ծում է ժա­մա­նա­կի ու տա­րա­ծու­թյան մեջ սահ­մա­նա­փա­կված և երբեք իբ­րև ամ­բող­ջու­թյուն և ան­հատ չէ ներ­կա­յա­նում: Մինչ­դեռ հո­գին այս­պի­սի զորու­թյուն չէ, նո­րա մտա­ծո­ղու­թյունն ու կա­մե­ցո­ղու­թյունն ու­նի յուր սե­փա­կան օրենք­ներն, ո­րոնք ա­զա­տու­թյան օրենք­ներն են և ոչ թե անհ­րա­ժեշ­տու­թյան: Բայց ե­թե հո­գին նյութ լի­ներ, ինչ­պե՞ս կա­րող էր պար­զու­թյան, ներ­դաշ­նա­կու­թյան, պատ­ճա­ռա­կա­նու­թյան և ուժի պահ­պա­նու­թյան օրենք­նե­րին հա­կա­ռակ ըն­թա­նալ: Չէ՞ որ այդ օրենք­նե­րը նո­րա մեջ ևս պետք է գո­յու­թյուն ու­նե­նա­յին, և մարդ դառ­նար մի ճա­խա­րակ, մի ճղուղ բնու­թյան հզոր ա­նիվի վրա պտտվելիս:

Հո­գու այս բո­լոր ա­ռանձ­նա­հատկու­թյանց պսակն է խիղ­ճը կամ խղճմտան­քը, այ­սինքն` բար­վո և ար­գա­հա­տու­թյան, ճշմար­տի և ար­դա­րու­թյան, գե­ղեց­կի և ներ­դաշ­նա­կու­թյան զգա­ցո­ղու­թյունը. խղճի խայթն ու խղճա­հա­րու­թյունը բնավ մարմ­նի գործ չեն:

Այս բո­լո­րից արդեն պար­զա­պես հե­տևում է, որ Աս­տու­ծո պատ­կեր և ինք­նու­րույն օրենք ու կյանք ու­նե­ցող հո­գին ան­մահ է, և այս ճշմար­տու­թյունը կրոնի էա­կան սկզբունքն է, որ ընդ­հա­նուր է հին ազ­գե­րի մեջ իսկ: Աս­տու­ծո պատ­կե­րը չի կա­րող կոր­չել ան­հետ. նո­րա հա­մար է փրկու­թյունը, և երբ մար­մի­նը քայ­քայ­վում է, հո­գին գնում է առ Աս­տված և այն ժա­մա­նակ «ինքն յին­քեան ի­մա­նայ, ինքն յին­քեան հանգ­չի, ինքն յին­քեան ա­ռա­ւե­լու, ինքն յին­քեան խնդայ, ինքն յին­քեան տրտմի, ինքն յին­քեան շար­ժի…» (Ե­ղի­շե, 371): Եվ ար­դար հո­գիք, կեն­դա­նի և մարմ­նի մո­լոր կաշ­կան­դու­մից ա­զատ գո­լով, օրհ­նում են Աս­տու­ծուն (Ես., ԼԸ 11, 18-20. Սաղմ., ՃԺԴ 17) յուրյանց կեն­դա­նի նախ­նյաց հետ (Ծննդ., ԻԵ 8. ԽԹ 32. Սաղմ., ՃԺԶ 15): Այս հավա­տում էին թե՛ եբ­րա­յե­ցիք և թե՛ եգիպ­տա­ցիք, փյունի­կե­ցիք, ա­սո­րես­տան­ցիք ու բա­բե­լա­ցիք, ո­րոնց գե­րեզ­ման­նե­րը, ար­ձան­ներն ու հու­շագ­րու­թյունք մի-մի փաստեր են: Եվ այս հավատ­քը ո՛չ կա­րե­լի էր ստու­թյամբ ընդ­հան­րաց­նել և ո՛չ էլ կա­րե­լի է վե­րաց­նել. մեռ­նո­ղը միշտ զգում է յուր մա­հը և պատ­րաստ­վում նոր կյան­քի մեջ մտնե­լու: Ուստիև նույնիսկ հին ի­մաստա­սերք ա­պա­ցու­ցա­կան ա­ռան­ձին ու­շադ­րու­թյուն են դարձ­նում հո­գու ան­մա­հու­թյան վրա, ինչ­պես Պղա­տոն ու Կի­կե­րոն: Նոր գիտ­նա­կանք ևս, նոր ի նո­րո հե­տա­զոտե­լով այդ ճշմար­տու­թյունն, ոչ միայն ան­հեր­քե­լի են ճա­նա­չում, այլև ա­պա­ցու­ցա­նե­լի, ըստ ո­րում` նո­րա­նոր փաստե­րով աշ­խա­տում են նո­րո­գա­պես հաստա­տել և մին­չև ան­գամ փորձ­նա­կա­նա­պես հո­գու ար­տա­շո­ղում նկա­տե­լով` գոր­ծիք­ներ հնա­րել, չա­փել նո­րա ուժն ու լու­սան­կա­րել նո­րա որ­պի­սու­թյունը⁴:

Սա­կայն մի կողմ թող­նե­լով այս ամենը, նույնիսկ հո­գու աստ­վա­ծա­տուր հո­գևո­րու­թյունը կա­տա­րյալ ա­պա­ցույց է նո­րա ան­մա­հու­թյան, վասնզի բնու­թյան մեջ ոչ մի բա­նա­կան ուժ չի կա­րող կոր­չել: Նա ձգտում է աստվա­ծա­յի­նը և ամեն բարձր ճշմար­տու­թյուն հաս­կա­նալ և երբեք այդ ձգտու­մից մարմ­նի պես չէ հոգ­նում ու չէ դադ­րում, նա հառաջա­դի­մում է բա­րո­յա­կան ու մտավոր զար­գաց­մամբ և երբեք չի կա­րող ներ­կա­յով բավա­կան մնալ, նա դի­մում է շա­րու­նակ դեպի կա­տա­րե­լու­թյուն ու բնավ չի կա­րող ան­կա­տա­րե­լու­թյան մեջ ոչն­չա­նալ. և այս բո­լո­րը կա­րող է հաշ­տվել մի­միայն հո­գու ան­մա­հու­թյան հետ: Որ­քան ու­զում ես նո­րան հետ մղե՛, ար­գելք ե­ղիր նո­րա հառաջա­դի­մու­թյան, սա­կայն և այն­պես չես կա­րող նո­րան հանգց­նել. որ­քան էլ հետ մղես նո­րա աստվա­ծան­մա­նու­թյունը, ստվեր ձգես Աս­տու­ծո պատ­կե­րի վրա, այ­նով հան­դերձ չես կա­րող եղ­ծել այդ պատ­կե­րը և նո­րա հառաջա­դի­մա­կան ըն­թաց­քը դեպի աստվա­ծան­մա­նու­թյուն խան­գա­րել: Ծած­կե՛ նո­րա­նից ճշմար­տու­թյունը, հուսա­հա­տեց­րու նո­րան եր­ջան­կու­թյունից ու ե­րա­նա­կան վի­ճա­կից, սա­կայն և այն­պես նա ի վերջո կձգտի դեպի ճշմար­տու­թյուն և ե­րա­նու­թյուն` ինչ­պես մի լար, որ ծա­լե­լով պա­հում ես, բայց վերս­տին ար­ձա­կվելով` ձգվում է դեպի աջ ու ձախ կամ դեպի վեր: Նա պետք է հաս­նի ե­րա­նու­թյան, պետք է հաս­նի ճշմար­տու­թյան և ար­դա­րու­թյան. այս հո­գու ներ­քին պա­հանջն է և ան­կո­ղոպ­տե­լի հա­մոզ­մուն­քի հե­տևան­քը: Ճշմար­տու­թյունն, ա­ռա­քի­նու­թյունը, խիղ­ճը, ար­դա­րու­թյունն ու հա­տու­ցու­մը մի­միայն հո­գու ան­մա­հու­թյան հետ գո­յու­թյուն ու­նին, և հո­գու ան­մա­հու­թյամբ են ո­րոշ­վում մար­դու աստվա­ծան­մա­նու­թյունն ու կո­չու­մը:

Հո­գու ան­մա­հու­թյան վերջ­նա­կան ա­պա­ցույցը Քրիս­տոս աստ­վա­ծա­մարդն է, որ ճշմար­տու­թյան և ար­դա­րու­թյան հաղթա­նա­կի դրո­շա­կը կանգ­նեց` ամեն չար­չա­րանք ու տան­ջանք հանձն առ­նե­լով մար­դու ե­րա­նու­թյան հա­մար:

Արդ` մարդ յուր մարմ­նով հո­ղից է և դեպի հողն է դառ­նում, իսկ հոգ­վով Աս­տու­ծուց գո­լով` վերս­տին գնում է առ Աս­տված` նո­րա­նից, ըստ յուր ձգտման և ար­ժա­նյաց, ե­րա­նու­թյուն կամ ան­տե­սու­թյուն վա­յե­լե­լու⁵ (Ե­ղի­շե, 372, 374, 375. Հաճ., Դ 68): Ըստ այսմ` «ե­ղե­րուք կա­տա­րեալ, որ­պէս և Հայրն ձեր երկ­նաւոր կա­տա­րեալ է». (Մատթ., Ե 48). այս է նո­րա հո­գու էու­թյունն ու կո­չու­մը⁶: «Լի­նել Աս­տուած շնոր­հօք ընդ Աս­տու­ծոյ միաւո­րե­լովն». այս է մար­դու կյան­քի նշա­նա­բա­նը (Հա­ճախ.), և այս է մեր ծա­ռա­յել կամ պաշ­տելն Աս­տու­ծո⁷:

[1] «Իմասցուք զփչելն ոչ ի նմանէ ի նա, այլ նմա փչելն զնա հոգիացոյց, որպէս զան­գոյսն գոյացոյց որպէս զանհոգին հոգիացոյց եւ զկենդանութիւն եդ ի վերայ նորա» (Եղիշե, 372, 373):

[2] « Ես զիմ պատկերս կենդանի ի կենդանի դէմս մարդոյ նկարեցի եւ ոչ ոք բերէ յաշ­խարհի զնմանութիւն Աստուծոյ, բայց միայն մարդ ոչ ումեք երեւի Աստուած, բայց միայն մարդոյ. ոչ զոք սիրէ Աստուած յերկրէ, բայց միայն զմարդ: Աստուած միայն` մար­դասէր, եւ մարդ միայն` աստուածասէր. Աստուած մարդոյ, եւ մարդ Աստուծոյ. վասն մարդոյ Աստուած մարդացեալ, եւ վասն Աստուծոյ մարդ աստուածացեալ» (Եղիշե, 293, 320. Եզնիկ, 93-95):

[3] Բնագիտաց ուղիղ կարծիքն էլ է (մինչդեռ հին ազգեր, նույնիսկ Արիստոտել, Պղատոն ու Սոկրատ ուրիշ ազգերին բարբարոս էին կոչում` հույներից տարբերելով), որ մարդկությունը ցրվել է մեկ օրորանից, ուստի§ ցեղագրական տարբերությունք ամե­նայն ցեղի մեջ խառն են, ու սերակցությունը` ընդհանուր § ոչ որպես բարձր անաս­նոց մեջ անկարելի: Իսկ գույնը լոկ արտաքին բարեխառնության պայմաններից է, խո­շո­րացույցի տակ գրեթե նույն են արտաքին կաշիով: Բոլոր մարդիկ բանական են, կրոնական, քաղաքակրթվող, ընկերակյաց, բարոյական, խոսուն § ազատ կամքով: Լեզ­վաբաժանումն էլ հառաջացավ ժողովրդի ցրվելուց (Ծննդ., ԺԱ, 1-9. Ժ 25. Բաբել. սեպագրությունք): Ս. Գիրքը հիշում է միմիայն Աստուծո տնօրինության հետ կապ ունե­ցող ժողովրդոց (Ծննդ., Ժ 1-ԺԱ 9. Եփրեմ., ԻԵ. Եզնիկ, ԼԷ, ԼԲ 17):

[4] Տե՛ս պրոֆ. դր. Շիլտով, «Հոգու անմահությունը» (ռսերեն), Բ. տիպ., 1898. § նույն ա­նունով Գ. Տայխմյուլլերի, նույնպես § Կարոյի աշխատությունք, որոնք նորերս հրա­տա­րա­կվեցան ի Յուրյ§ § ի Խարկով: Հիմնավոր ուսումնասիրության համար հարկ է կար­դալ § նոցա հիշած աղբյուրները: Հմմտ. դ-ր Լորան, «Մեդիցինա դուշի», ռսերեն. Ս.-Պ. 1896: (Թարգմ.` Վոլֆսոնի):

[5] «Սովորութիւն է գրոց եւ զմարդ աշխարհ եւ երկիր կոչել, որպէս զհրեշտակս եր­կին. զի «Ադամն» երկիր թարգմանի. եւ իմաստասէրքն «փոքր աշխարհ» (միկրո­կոսմոս) ասացին զմարդ75*: Իսկ եկեղեցւոյ վարդապետք «մեծ աշխարհ» ասացին զմարդ վասն բանականութեանն եւ պատկեր գոլոյ Արարչին»: Խոսր. Անձեւացի, Մեկն. Ժամ., 180: Տե՛ս § իմ` «Արարչագործություն ըստ Ս. Գրոց § բնագիտությունը. հիմնական հետա­զոտությամբ պրոֆեսոր դոկտոր Ֆ. Հ. Ռոյշի», որ շուտով լույս կտեսնի:

[6] Սաղմոսերգուն, լավ հասկանալով, որ մարդու կազմվիլը հողից § հողում տա­կա­վին անհասանելի է մարդկային սահմանափակ մտքի հասողության, երգում է. «Խոս­տո­վան եղէց քեզ, Տէր, զի սքանչելապէս արարայ. սքանչելի են գործք քո, եւ անձն իմ գիտաց յոյժ: Ոչ թաքեաւ ոսկր իմ ի քէն, զոր արարեր ի ծածուկ, յորժամ նկարեցայ յալս երկրի» (Սաղմոս, ՃԼԸ 14, 15. Ըստ եբրայերեն բնագրին)76*:

[7] Հմմտ. Ես., ԽԳ 7. Առ., ԺԶ 4. Գաղ., Բ 19. Փիլ., Ա 21, Բ 8. Բ Կորնթ., Բ 15, Ա Կոր., Ժ 31. Գ 23. Հռովմ., ԺԲ 11. ԺԴ 6. Կող., Գ 17, 23. Եփես., Ա 5. Հռովմ., ԺԱ 36. Կող., Ա 16. Եբր., Բ 6:

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս