«Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպության մոտ 40 աշխատակիցներ այսօր բողոքի ցույց են անցկացրել նախ Գյումրիի քաղաքապետարանի շենքի դիմաց, ապա շենքի ներսում:
«Համահայկական հիմնադրամներով միլիարդներ են ստանում, բայց իր գյուղին ոչինչ չի հասնում»,- ասել է Ռաֆիկ Աթայանը:
Նրանք չեն ենթարկվում քաղաքապետարանի աշխատակիցներին և խուսափում են գումար վճարել Բալասանյանի ղեկավարած կառույցին:
Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը անթույլատրելի է համարում գյուղի համար անհրաժեշտ օբյեկտի 400 ք.մ. տարածքի՝ Հայկազ Քոչինյանի կողմից անվճար սեփականաշնորհվելը:
«Ասենք՝ քաղաքացին դուռը փակել-գնացել է, հողը, տունը թողել է անտեր և հեռացել: Էս վերջերս «Անի» թաղամասում գիշերով պտտվեցի, ինձ համար հետաքրքիր էր, թե քանի լույս կա, բերեք ճիշտը խոսենք, թեկուզ Մուշ թաղամասում, գնացեք Երկաթ գծի ավան, Նոր ավան և կտեսնեք՝ ինչքան շատ են փակ դռները»:
Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և ահա շուրջ 24 տարի վագոն-տնակներում ու կիսափլված շենքերում մի կերպ պատսպարված բազմաթիվ ընտանիքներ տարաբնույթ պատճառաբանություններով բնակարաններ չեն ստանալու: Մեր հանդիպումների ժամանակ անօթևան ընտանիքներից երբեմն լսում ենք բնակարանային իրավունքից զրկվելու եւ բնակարան չստանալու այնպիսի պատմություններ, որոնք անգամ մեզ ոչ միայն անտրամաբանական, այլ նաև անհավատալի են թվում: Եվ որ ամենացավալին է, ՀՀ […]
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիի Գ. Նժեդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարեւանությամբ, կառուցում է գազալցակայան:
«Անի» թաղամասի ծայրամասում գտնվող շենքերից մեկի առաջին հարկում է բնակվում միայնակ մայր Գայանե Գևորգյանն իր երկու մանկահասակ երեխաների և հիվանդ ու տարեց ծնողների հետ:
Իջևան քաղաքում տեղադրվել է հսկիչ անցագրային կետ, որտեղ ոստիկանության հետ համատեղ վերահսկում են կենդանիների մսի տեղաշարժը:
«Մելիք գյուղում այլևս երեխա չի ծնվում: Գյուղում կտրուկ վատթարացել է մարդկանց առողջական վիճակը, բազմապատկվել են քաղցկեղային հիվանդությունները: Գյուղն ամբողջովին բարձիթողի վիճակում է»:
27-ամյա Լիանան, ով միայնակ մայր է և ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել:
Արդեն 10 օր է` Կապանի հացաբուլկեղենի վաճառքի կետերում լավաշի գինը թանկացել է 10 դրամով` նախկին 60 դրամի փոխարեն 1 հատ լավաշը վաճառվում է 70 դրամով:
«Շիրակ կենտրոնի» տեսանյութերից թեև կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պայմաններում են ապրում հարյուրավոր աղքատ և անօթևան ընտանիքներ, սակայն տնակներում տիրող խոնավության գարշ մթնոլորտը հնարավոր չէ տեսանյութերից զգալ, դրա համար պետք է երբևիցե այցելել այդ տնակները:
Գյումրու կենտրոնական մթերային շուկայում սայլակներով ապրանքներ տեղափոխողների շարքում անմիջապես աչքի է ընկնում ամրակազմ մի կին: Նա 43-ամյա, երեք երեխաների միայնակ մայր Ալմաստ Հակոբյանն է, ով նույնիսկ սեփական տնակ չունի և ապրում է Գյումրու տնակային ավաններից մեկում՝ իր հին ծանոթներից մեկի վագոն-տնակում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Արագածոտնում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության նորակառույց գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, որի հիմնարկեքին Նախագահը մասնակցել էր 2010թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրության պայմաններին և ընկերության զարգացման ծրագրերին:
Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի երրորդ օրը միայն ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, թե դեպքից 2 օր անց ինչ-որ անհայտ անձ ՀՀ ոստիկանություն է զանգահարել և տեղյակ է պահել ծեծկռտուքի մասին:
Կապանի բնակիչների փոխանցմամբ` արդեն մի քանի օր է` քաղաքում թանկացել է տրանպորտային ուղեվարձը: Քաղաքին սպասարկող թիվ 7 և 15 երթուղային տաքսիների ուղևորավճարը նախկին 70 դրամի փոխարեն՝ դարձել է 100 դրամ:
Օրերս Կապանի քաղաքացի Ռ. Ավետիսյանը Վահանավանքի մոտակայքում` անտառում սունկ հավաքելիս, երկնաքար է հայտնաբերել: Մեզ հետ զրույցում Ավետիսյանի որդին ասաց, որ հայտնաբերված քարը համապատասխանում է երկնաքարին բնորոշ հատկանիշներին. այն ժանգագույն, մուգ դարչնագույն է, մակերեսին կան ծալքեր, փոսեր, իսկ կողմնացույց մոտեցնելիս սլաքը շեղվում է: Նշենք նաև, որ երկնաքարը հարվածից մասերի է բաժանվել:
«Ախր դա էնպիսի մի կառույց է, որ նույնիսկ արտերկրից բժիշկներ են գալիս: Մենք որպես տուրիստական վայր՝ տանում ենք Գյումրու հիվանդանոցը ցույց ենք տալիս»,- ասել է նախարարը:
Հ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում, Գյումրու «Մուշ»-2 և «Անի» թաղամասերում երկրորդ փուլով կառուցված բոլոր` 1756 բնակարանների բաշխվեցին: Իսկ բնակարաններ ստացած ընտանիքները երկար սպասված բնակարանամուտը վերջապես հնարավորություն կունենան տոնել միայն առաջիկա շաբաթվա ընթացքում:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Մարզպետունի Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։
Գյումրու քաղաքապետարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Աղեկյանն ասել է, որ քաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրման վճարի բարձրացման հրահանգ չկա: «Գոյություն ունի պայմանագիր և ֆիքսված գներ, դա վարորդի կամայականության արդյունք է եղել: Դա սադրանք է քաղաքապետարանի դեմ»:
«Անցյալ տարի, համարում ենք, որ ունեցել ենք աննախադեպ քանակությամբ խաղող, իսկ այս տարի խաղողի ծավալները փոքր-ինչ գերազանցել են նախորդ տարվա ծավալներին: Խաղողագործները գոհ են արդյունքից»,- ասաց մարզպետը: Հարցին, թե այսօր ի՞նչ գնով է գյուղացին մթերման հանձնում խաղողի բերքը, Վայոց Ձորի մարզպետը պատասխանեց. «Մթերման աշխատանքները նոր են սկսվել: Գյուղացին խաղողը մթերման է հանձնում 220 դրամով»:
Առայժմ ներդրումներ չկան: Վայքի քաղաքապետը մի քանի անգամ փորձել է դրանք հանել աճուրդի՝ վաճառել կամ օտարել՝ այդ ծրագրերն իրականացնելու համար, բայց, ցավոք սրտի, այդ ծրագրերի հանդեպ հետաքրքրություն դեռ չկա: Դա դեռևս գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց Է. Ղազարյանը:
Հոկտեմբերի 1-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 9:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 38-ամյա Յուրիկ Հարությունյանը, անձնական օգտագործման «Կամազ» մակնիշի 43 ՕՕ 185 համարանիշի ավտոմեքենայի բեռնաթափը վերանորոգելու նպատակով, ճոպանով կապել է բեռնաթափը և սկսել ավտոյի վերանորոգման աշխատանքներ կատարել:
«Ես մտա ներս, նախարարին պատմեցի խնդիրս ու նաև ասացի, որ 12 տարի շարունակ այս հարցով զբաղվում եմ ու օգուտ չկա: Նախարարը դարձավ հանձնաժողովի անդամներից մեկին, ով կին էր ու ասավ, թե ա՛ն տար սրան պահի, էն էլ, թե իյա՜, ես 12 հատ շուն ունիմ, պահող էղնիմ՝ շներիս կպահեմ: Փաստորեն, իրանք ինձ համեմատեցին շան հետ: Ես շատ վիրավորված եմ, լաց լինելով հեռացել եմ»:
Մայրն ասում է` մի քանի ամսական աղջիկը` Ալվարդը, մնացել է փլատակների տակ: Գետնի տակ անցած Սպիտակի փլատակների տակ բարուրով երեխան մնացել է այնքան, մինչև մարդկանց փոխարեն` իր վրա խոզեր են եկել ու սկսել են հիստերիկ խռխռալ:
Երկու տարի առաջ տեսած արցունքոտ այդ աչքերը նույնն են: Երկու տարի առաջ երեխաների հայրը սարերում ուրիշների ոչխարներին էր պահում, որ յոթ երեխաների հացը հասցներ: Երեխաների ամսական 20.000 դրամ վաստակող հայրը դեռ սարերում է: Մշտապես սարերում գտնվող այդ մարդը երկու տարի անց էլ ինձ համար մնաց անծանոթ: Սպիտակում ժամանակը կանգ է առել:
«Գնացել եմ, թողել եմ տունս ընտնաիքս, հիվանդ ծնողներիս, երեխեքիս, էս հայրենիքի համար իմ կյանքն եմ ներդրել, ու ինչ…Մինչև հիմա դոմիկում եմ ապրում, հիվանդ եմ, կանտուզիա եմ ստացել, բայց տված 60 հազար թոշակը հիմա իմ քթից են հանում: Ասում են` թուղթ եմ կեղծել, ստորագրություն, այ մարդ պահանջում են փորձաքննություն, ընչի՞ չեն անում, ի՞նչ են ուզում»:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ գյուղը մանկապարտեզ չունի, Լենուղի գյուղի գյուղապետ Գեղամ Ղազարյանը պատասխանեց. «Բյուջե չկա: Գյուղն ունի 28 մլն դրամ բյուջե, իսկ մանկապարտեզ սարքելու համար 15-20 մլն դրամ գումար է հարկավոր»: Նաև հավելեց. «ԱԺ ընտրությունների ժամանակ եկան, խոստացան, որ կօգնեն կառուցել, բայց այդպես էլ մնաց: ՄԱՊ-ն էր խոստացել օգնություն հատկացնել, բայց մասնագետները եկան-ասացին, որ շենքը վթարային է, և այն պետք է քանդվի և նորից կառուցվի: Շատ ծախսերի պատճառով, աշխատանքներն անգամ չսկսվեցին»: