ՀՀ ավտոճանապարհների վիճակը ժամը 21։00-ի դրությամբ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Միրակ-Ապարան միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Թթուջուր-Ձորագլուխ միջհամայնքային ավտոճանապարհը:
Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: