
ՀՀ ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 12։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Տավուշի և Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան, ինչպես նաև Լոռու և Արագածոտնու մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց: