Շիրակի մարզի մի շարք բնակելի տներում փլուզումներ են եղել

Շիրակի մարզի Հողմիկ գյուղի մի քանի բնակելի տներում փլուզումներ են տեղի ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունվարի 11-ին փլուզվել է Շիրակի մարզի Հողմիկ գյուղի երկրորդ փողոցի թիվ 10  տան անասնագոմի պատը`30 քմ եւ տանիքը` 84 քմ ընդհանուր մակերեսով:

Հունվարի 12-ին փլուզվել է նույն գյուղի 7-րդ  փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան տանիքը` 66 քմ և պատը՝ 33 քմ ընդհանուր մակերեսով:

Իսկ հունվարի 13-ին փլուզվել է Հողմիկի 2-րդ փողոցի թիվ 1 տան տանիքը`160 քմ ընդհանուր մակերեսով: Զոհեր և տուժածներ չկան:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031