
Ճանապարհներն առայժմ անցանելի են, սակայն սպասվում են տեղումներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Միևնույն ժամանակ, ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում հունվարի 26-ի գիշերը արևմտյանշրջաններում, 30-ի ցերեկըհարավային շրջաններում, 27-իցերեկը, 28-ի երեկոյան ժամերին, 29-ին, 30-ի գիշերը շրջաններիզգալի մասում սպասվում ենտեղումներ, առանձինհատվածներում` զգալի: 26-իցերեկը, 27-ի և 28-ի գիշերըսպասվում է առանց տեղումներիեղանակ:
Քամին` հարավային 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում `15-20մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք և մառախուղ:
Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 2-4, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում հունվարի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ի երեկոյան ժամերին, 29-ին, 30-ի գիշերը սպասվումեն տեղումներ: 26-ի ցերեկը, 27-ի և 28-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է առանցտեղումների եղանակ: