
Սելիմի լեռնանցքը վերջապես բացվեց

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 12-ին` ժամը 13։30-ի դրությամբ, Սելիմի լեռնանցքը, որն օրեր շարունակ փակ էր երթևեկության համար, Ճանշինների կատարած աշխատանքի շնորհիվ բացվել է, սակայն բքի պատճառով մնում է դժվարանցանելի:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: