
Կան փակ ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Ճարճաքիս-Ալագյազ, Թթու ջուր-Ձորագլուխ, Միրակ-Ալագյազ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Թավշուտ- Ծաղկուտ միջհամայնքային ավտոճանապարհը:
Ձնաբքի պատճառով առավել դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը:
Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: