
ՀՀ ավտոճանապարհների վիճակը ժամը 19։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 19։00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհները:
Գեղարքունիքի մարզում բաց է Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: