
Ավտոճանապարհների վիճակը ժամը 16։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Փակ են Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ(ԼՂՀ), Արագածոտնի մարզի Լուսագյուղ, Սարալանջ, Ափնա, Երնջատափ, Նորաշեն, Թթուջուր, Ձորագլուխ, գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Սպիտակ-Երևան, Սարավան-Սիսիան, Սիսիան-Գորիս, ինչպես նաև Լոռու և Արագածոտնի միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց: