«Միգուցե փողերի հերթական լվացումն է կատարվում, միգուցե, իսկապե՞ս, ուզում են հանք բացել»,- ասում է Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը՝ անդրադառնալով Կապանում «ԲԱՄՕ Մետալ» ընկերության գործունեությանը, որը ոսկու որոնումներով է զբաղված Կապանի ջրառի տարածքում:
Ինքնափլուզվել է Գյումրի քաղաքի 1926 թվականին կառուցված Տիգրան մեծ փողոցի թիվ 26 շենքի տանիքը:
Գյուղապետն «անշնորհակալ» անվանեց գյուղացիներին, ովքեր խնդրի կապակցությամբ պետական տարբեր ատյանների բողոք-նամակներ են գրել:
Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը գնել է Կապանի մսի կոմբինատը: Այս օրերին կոմբինատի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ:
Մասիսի շրջանի Նոր Գետաշեն գյուղի բնակիչներն առանց ջուր են մնացել: Գյուղի ջրամատակարարման խողովակների փտած լինելու պատճառով ամբողջ ջրահամակարգը քանդվել է՝ նորը տեղադրելու պայմանով:
«Ընդհարումներ շատ են եղել՝ նույնիսկ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Բազմիցս բարձրացրել ենք ջրի որակի խնդիրը: Ինչ վերաբերում է «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը, ապա պետք է նշեմ, որ ամեն ինչ անելու ենք այդ ընկերության գործունեությունը կասեցնելու համար, և թույլ չենք տալու, որպեսզի այս իրավիճակը շարունակական լինի»:
Քաղաքի բնակչությանը զգուշացվել է օգտագործել եռացված կամ շշալցված ջուր:
«Անգամ թեթևակի անձրևների դեպքում ջրի գույնը խիստ փոխվում է, մարդիկ նույնիսկ վախենում են լողանալ այդ ջրով»:
Գյումրիի երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից բնակարաններ տրամադրվեցին 1040 ընտանիքի 2010 թ.-ին և 1781 ընտանիքի էլ ընթացիկ տարում:
«Քամին էլ տանիքը տարավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է եղվարդցի Արմեն Մկրտչյանը, ով արդեն հարմարվել է իր ընտանիքին բաժին հասած դժբախտություններին։ Մկրտչյանների ընտանիքն ապրում է կիսաշեն, կիսախավար տան մեջ՝ զրկված կենցաղային ամենատարրական պայմաններից։ Բայց դժբախտւթյունների հիմնական շղթայում ամենածանրն ու անտանելին նրանց որդու՝ Հովհաննեսի հիվանդությունն է՝ ներուղեղային հեմատոմա: Ըստ «Ա1+»-ի՝ ծնողները տանջվում են, քանի որ չեն […]
Գյուղապետ Էդիկ Մանուկյանը քայլեր չի ձեռնարկում գյուղացիների խնդիրը կարգավորելու ուղղությամբ
Վերջերս անդրադարձել էինք ԼՂՀ-ում վաճառվող բենզինի գներին, որոնք 30 դրամով թանկ էին, քան Երեւանում:Այժմ գազալցակայաններում (ԱԳԼՃԿ) վաճառվող գազն էլ մոտ 2 անգամ թանկ է երեւանյան գազից: Այսպես` Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում գործող գազալցակայաններում գազի մեկ լիտրն արժե 165-170 դրամ, միեւնույն գազի մեկ լիտրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գազալցակայաններում արժե 315 դրամ: Թե ինչո՞ւ է Արցախում […]
Սյունիքի մարզի Քաջարան գյուղում կատարվող իրադարձություններն աբսուրդի թատրոն են հիշեցնում, որի բեմականացման բացառիկ իրավունքը տրվել է ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին: «ՀայՆյուզ» էլեկտրոնային կայքի տեղեկություններով` ՀՀ վարչապետին բավական բարկացրել է այն, որ իրեն Քաջարան գյուղի հարցով ճիշտ իրավիճակը չեն ներկայացրել: «Ավելին, զրուցելով որոշ բնապահպանների հետ, վարչապետ Սարգսյանը ջղայնությունից ձեռքը սեղանին է խփել, երբ հասկացել է, […]
Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի բնակիչների բողոքի ալիքն ընդդեմ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի դեմ կրկին հասունանում է: Դեռեւս 2004թ., երբ նշյալ ընկերությունը ներկայացրել էր գյուղ տանող ճանապարհին պոչամբար կառուցելու նախագիծը, գեղանուշցիներն ըմբոստացել էին` հայտարարելով, թե այդկերպ գյուղը կործանման վտանգի տակ է դրվում: Ավելին, գյուղի 134 բնակիչներ ստորագրահավաք էին կազմակերպել «Դինո գոլդի» դեմ, […]
Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչներն այլեւս հոգնել են գյուղում ուրանի պաշարների մասին խոսակցություններից, լրագրողների հարցերից ու բնապահպանների աղմուկից: «Աղջիկ ջան, էդ ռուսներն են իշխանություններին խեղդում, որ ուրանն իրենց տան, հանքը բացեն, մենք` ի՞նչ, մեզ ո՞վ ա լսողը: Եթե ուրանը գտնեն` ոչ ինձ են նայելու, ոչ էլ քեզ»,- տան փայտյա աստիճաններին կանգնած` խոր հոգոց հանելով` ասաց Ռազմիկ […]
12-ամյա Վանուհին գերել է շվեյցարացիներին Եթե չլինեն ականջօղերը, դժվար կլիներ տարբերել` վաճառողը տղա՞ է, թե՞ աղջնակ: Կարճ, բայց խիտ մազերը ծածկում է կեպին: Աչքերը չեն երեւում կեպիի տակ, որովհետեւ նրա ամոթխած հայացքը գրեթե միշտ ներքեւ է նայում: 12-ամյա Վանուհին է. Եղեգնաձոր-Սյունիք միջպետական ճանապարհին` Սյունիքի դարպասների մոտ, արդեն երկու տարի առեւտուր է անում: Նա մրգեղենի գներն […]
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, քանի որ ոռոգման ջրի սակավության պատճառով սեփականաշնորհված հողամասերում գյուղացիները չեն կարողանում բանջար-բոստանային մշակաբույսեր ցանել: Հովհաննես Ջամալյանը եւս այս տարի որոշել է տնամերձ հողամասում ջերմոցային տնտեսություն հիմնել եւ վարունգ ու լոլիկ աճեցնել: «Հետքի» հետ զրույցում Հովհաննեսը պատմեց, որ արդեն վաճառքի վարունգ ունի, սակայն գինն այնքան ցածր […]
Վայոց Ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փոքր հէկ է կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին է հասցնում հէկ-ի շինարարությունը, սակայն` առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության: Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ը մի քանի օր առաջ է հայտարարություն տեղադրել ԲՆ-ի կայքում` մայիսի 11-ին «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից Եղեգիսի գյուղապետարանում կազմակերպվելիք հասարակական լսումների մասին` […]
Մոտկորի ձորը կարող է չորանալ Դեբեդ գետի Մարցիգետ վտակի վրա` Մարց գյուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում, ավելի քան 2 ամիս է, ինչ փորձարկվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանը (փհէկ): Այս փոքր հէկ-ի կառուցմանը թե՛ գյուղացիները, թե՛ բնապահպանները բացասաբար էին արձագանքել, այնուամենայնիվ, այն կառուցվեց: «Մարցիգետ ՓՀԷԿ-2» կոչվող փոքր հիդրոէլեկտրակայանը գործարկում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Ընկերությունը փաստացի պատկանում […]