«Ես մտա ներս, նախարարին պատմեցի խնդիրս ու նաև ասացի, որ 12 տարի շարունակ այս հարցով զբաղվում եմ ու օգուտ չկա: Նախարարը դարձավ հանձնաժողովի անդամներից մեկին, ով կին էր ու ասավ, թե ա՛ն տար սրան պահի, էն էլ, թե իյա՜, ես 12 հատ շուն ունիմ, պահող էղնիմ՝ շներիս կպահեմ: Փաստորեն, իրանք ինձ համեմատեցին շան հետ: Ես շատ վիրավորված եմ, լաց լինելով հեռացել եմ»:
Մայրն ասում է` մի քանի ամսական աղջիկը` Ալվարդը, մնացել է փլատակների տակ: Գետնի տակ անցած Սպիտակի փլատակների տակ բարուրով երեխան մնացել է այնքան, մինչև մարդկանց փոխարեն` իր վրա խոզեր են եկել ու սկսել են հիստերիկ խռխռալ:
Երկու տարի առաջ տեսած արցունքոտ այդ աչքերը նույնն են: Երկու տարի առաջ երեխաների հայրը սարերում ուրիշների ոչխարներին էր պահում, որ յոթ երեխաների հացը հասցներ: Երեխաների ամսական 20.000 դրամ վաստակող հայրը դեռ սարերում է: Մշտապես սարերում գտնվող այդ մարդը երկու տարի անց էլ ինձ համար մնաց անծանոթ: Սպիտակում ժամանակը կանգ է առել:
«Գնացել եմ, թողել եմ տունս ընտնաիքս, հիվանդ ծնողներիս, երեխեքիս, էս հայրենիքի համար իմ կյանքն եմ ներդրել, ու ինչ…Մինչև հիմա դոմիկում եմ ապրում, հիվանդ եմ, կանտուզիա եմ ստացել, բայց տված 60 հազար թոշակը հիմա իմ քթից են հանում: Ասում են` թուղթ եմ կեղծել, ստորագրություն, այ մարդ պահանջում են փորձաքննություն, ընչի՞ չեն անում, ի՞նչ են ուզում»:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ գյուղը մանկապարտեզ չունի, Լենուղի գյուղի գյուղապետ Գեղամ Ղազարյանը պատասխանեց. «Բյուջե չկա: Գյուղն ունի 28 մլն դրամ բյուջե, իսկ մանկապարտեզ սարքելու համար 15-20 մլն դրամ գումար է հարկավոր»: Նաև հավելեց. «ԱԺ ընտրությունների ժամանակ եկան, խոստացան, որ կօգնեն կառուցել, բայց այդպես էլ մնաց: ՄԱՊ-ն էր խոստացել օգնություն հատկացնել, բայց մասնագետները եկան-ասացին, որ շենքը վթարային է, և այն պետք է քանդվի և նորից կառուցվի: Շատ ծախսերի պատճառով, աշխատանքներն անգամ չսկսվեցին»:
Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի փոխանցմամբ` օրեր առաջ իրենք ստացել են ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի պատասխանը:
2013թ.-ին նախատեսվում է ավելացնել մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում:
«Կապանի մշակույթի պալատը մեզ աչքով աչք չունի տեսնելու: Լավ բանը ղափանցիներին ժոգա ա տալիս: Ուզում ես լավ բան ստեղծի` ձև չկա: Ինչի՞ կարմիր գույնը տեղ չի գտնում, երբ ղեկավարում է գորշը: Պետք է կողքին ընդհանրապես գույն չլինի, որ ասեն`գորշը գույն ա: Գիտեք` ինչքա՜ն խելացի, տաղանդավոր մարդկանց քշեցին Կապանից»
«Ես էլ չգիտեմ` ի՞նչ ասեմ և ո՞նց բացատրեմ, որ աշխատանքներն ընթանում են: Նախորդ ահազանգից հետո մեզ օգնող կազմակերպությունները նեղացել էին, ասում էին, թե իրենց աջակցությունը չենք գնահատում: Գնացել խնդրել-աղաչել եմ, որ նորից մեզ օգնեն: Եթե դու լավություն ես անում, ու մարդիկ դա չեն գնահատում, էլ ի՞նչ կարող ես անել»:
Որպես գյուղապետի թեկնածու` միշտ մրցակից ունեցել եմ, միշտ էլ հաղթել եմ: Այս պահին էլ ունեմ, էլի ես եմ հաղթելու: Ի՞նչ ես կարծում` հե՞շտ ա սահմանամերձ գյուղը պահելը 30 տարի շարունակ: Իսկ եթե ջրի խնդիր ա լինում, կարող եմ սվարկան տանել լուծել:
«Հնարավոր է`արևի ազդեցությամբ աղբի միջի ապակու որևէ կտոր, որը թեք անկյան տակ հայելու դեր է կատարում, առաջացրած լինի կրակ: Իսկ այդ սահմանամերձ տեղում ցորենի և գարու հնձած չոր դաշտեր են, և մի փոքր բան է պետք, որ կրակ բռնկվի: Ես չեմ կարծում և չեմ լսել, որ ինչ-որ մեկը միտումնավոր կրակ կպցնի: Կամ ինչի՞ համար և որպես ի՞նչ պետք է վառեն այդ ամայի դաշտերը»:
«Կան շատ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ կուտակվել են, և լուծում են պահանջում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Սերմացուի բաշխումն արդեն ընթացքի մեջ է, այն ավարտին կհասցվի մինչև սեպտեմբերի 5-ը:
«Խաղողի մթերման գնային քաղաքականության շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են».- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը
Ջերմոցային տնտեսություններ ունեցող բազմաթիվ գյուղացիներ դժգոհում են, որ հատկապես ձմռան ամիսներին իրենց համար ձեռնտու չէ ջերմատների շահագործումը, քանի որ ֆինանսական կորուստներ են կրում:
Փոխնախարարը լրագրողներին առաջարկում է հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ովքեր են կանգնած մթերող գործարանների թիկունքում։
Ըստ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի՝ եթե մթերող կազմակերպությունները տեր կանգնեին իրենց կողմից ներկայացված թվերին, գյուղմթերքի իրացման խնդիրներ չէին ծագի։
Գյուղացիների մեծ մասն այսօր հաշվում է ոչ թե բերքահավաքից սպասվելիք եկամուտները, այլ դրամական կորուստները:
Աշնանացան ցորենի ցանքը Շիրակի մարզում արդեն սկսվել է: Գյուղացիները ցանում են 2013թ ցորենի բերքի սերմացուն:
Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Սարգսյան Սմբատը լոլիկի օրգանիկ մշակությամբ է զբաղվում:
Հայաստանյան փորձագետները արդյունավետ մեթոդներ են փնտրում՝ ցեցի դեմ պայքարելու համար։
Մասիսի շրջանի Դաշտավան գյուղում անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիները անասնակերի խնդիր չունեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Դաշտավանի գյուղապետ Սերյոժա Խաչատրյանը:
Քիչ առաջ 168.am զանգահարեցին ներգնա տուրիզմ իրականացնող կազմակերպության (անունը խնդրեցին չհրապարակել) ներկայացուցիչներ և խնդրեցին իրենց, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկների դժգոհությունը հայտնել Դիլիջանի տեսարժան վայրերից մեկի` Պարզ լիճ տանող ճանապարհի վերաբերյալ:
Օգոստոսի 11-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մ. Վ.-ից Լոռոիի մարզի դատախազին ստացվել է հաղորդում այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ`վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ:
Սյունիքի մարզկենտրոնից կտրված ու կղզիացած Դարբաս կոչվող գյուղի բնակչությունը տարեցտարի, օրեցօր և ժամառժամ պակասում է: Չնայած հարևան գյուղում գործում են արտերկրում բնակվող ծնունդով դարբասցի գործարարներ Արամ և Արմեն Ստեփանյանների հյութերի և պահածոների գործարանները, բայց, միևնույն է, երիտասարդությունն աշխատանք է փնտրում արտերկրում:
168.am-ի հերթական հոդվածը զայրացրել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
«Ես ինքս վատ չեմ զգում, որովհետև Հակոբյան Մաքսիմի նշանակած կադրերը հակաազգային կամ որևէ վատ արարք չեն անում: Պարոն Հակոբյանը նաև իմ շտաբի պետն է: Ես երբևէ շտաբ չեմ դնում, բայց Հակոբյան Մաքսիմին ընդունում եմ՝ որպես իմ շտաբի պետը»:
Շիրակի մարզում հացահատիկի բերքը հավաքված է. ըստ գյուղացիների` արդյունքները գոհացնող չեն:
Մարինեն երեք անչափահաս երեխաների մայր է: Երեխաներից Սվետլանան սովորում է Կապանի թիվ 3 հատուկ դպրոցում, որտեղ նաև ապրում է: Սվետլանան միայն շաբաթ-կիրակի օրերին է այցելում ընտանիքին:
2007թ. սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության 1218Ն որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2006թ. նոյեմբերի 2-ին ընդունված «ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման մեջ: «Ազատել և ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել Կապանի հիվանդանոցի ծննդաբերական մասնաշենքը»: