Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ս.թ. հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին պարբերաբար տեղի ունեցած գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը մարզպետարանին հատկացրել է 20 մլն դրամ:
Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա վերահսկողության ներքո և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն օգոստոսի վերջին:
Չեզոքացվել է մի կրակակետ, Քյամեռլիում տեղակայված ազերիների զինվորական ստորաբաժանումը կորուստներ է ունեցել: Հայ պայմանագրային զինծառայողներից մեկն իր անունը չհրապարակելու պայմանով ասել է, որ իրենք առաջնային գծից հեռադիտակով տեսել են, թե ինչպես Քյամեռլի գյուղի կանայք բահերով հարձակվում են Նոյեմբերյանի գյուղերի հանդեպ նախահարձակ եղած եւ այդ պատճառով Քյամեռլիի բնակիչներին վտանգի ենթարկած ադրբեջանական զինծառայողների վրա:
Լուրջ բանկերը, որոնք վարկային քաղաքականություն են վարում, բոլորին վարկ չեն տրամադրում: Երբ տեսնում են, որ մարդը վարկունակություն չունի, կամ վարկային պատմությունը հարուստ չէ, չեն տալիս, որպեսզի այդ մարդը չծանրաբեռնվի վարկերով: Բայց կան վարկային կազմակերպություններ՝ «Արեգակ», «Ֆինկա», «Սեյֆ Ինտերնեյշնլ», որոնք հաճախորդ են պահպանում և այդ մարդկանց գցում են իրենց ճանկը: Համենայնդեպս, վարկ վերցնողը պետք է նախապես մտածի, որ վերջում ինքն է մարելու այն:
«Կարկուտն եկավ, կոմբայնը մտավ դաշտ, քաղեց, մի շրջան անցավ, կաշեմ՝ արդեն ցորեն չկա: Երկու տարի կարտոֆիլին պարարտանյութ եմ տվել, ջրել եմ, բայց դրանից ինչ եմ հանել՝ չիդեմ: Գարին ոչինչ՝ 30 ցենտներով ապահովեց, 30 ցենտներ ցորենը: Մինչև 30 տոկոս կարկուտի թողած վնասի դեպքում օգնություն չեն տա: Ըսենք թե՝ 1 հեկտարը 4-5 տոննա ցորեն բդի տար, 4-5 տոննայի տեղը 18 հազար հողի հարկը չհաշվեցին, դրանով ի՞նչ օգուտ կքաղեմ»:
Հուլիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: 28-ամյա Եփրաքսյա Գրիգորյանը երեկ առավոտյան պետք է երեխա ունենար, սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցի բժշկուհին հայտնել է, որ դժբախտություն է տեղի ունեցել. պորտալարը փաթաթվել է երեխայի պարանոցին և երեխան խեղդվել է: Կայքը գրել էր, որ ըստ հարազատների, երեխայի մահը տեղի է ունեցել բժիշկների կողմից թույլ տրված անփութության պատճառով:
Հարցին, թե գյուղում կա՞ն մարդիկ, որոնք վարակվել են անասուններից, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ թե մեր համայնքում է անցել, այլ այդ հիվանդությունն այնպիսին է, որ անասուններից մարդը վարակվում է, բայց մարդուց մարդ չի վարակվում: Մարդը եթե ուտում է հում միսը, եթե խմում է հում կաթը, այդ դեպքում միայն կվարակվի: Դա վտանգավոր հիվանդություն չէ, ընդամենը 12 օր է պահանջվում, որպեսզի մարդ առողջանա»:
Մարտունեցիները անհանգստացած են։ Արտագնա աշխատանքի սովոր այս մարդկանցից շատերին արգելել են մուտք գործել Ռուսաստանի տարածք։
«Այս պահին խնդիր ունենք ոռոգման ջրի հետ կապված: Ոռոգման ջուր չունենք արդեն 20-25 տարուց ավելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը՝ խոսելով գյուղում առկա ամենամեծ խնդիրների մասին:
Գյուղացիները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին իրենց դժգոհությունը, որ այգիներն ու բոլոր մշակաբույսերը չորանում են, մրգերը նորմալ չեն հասունանում, մնում են փոքր ու անհրապույր, որ շուկայում այլևս վաճառքի ենթակա չեն, իսկ մթերող գործարաններն էլ ժամանակին չեն վճարում խոստացված գումարները:
Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի հղի կնոջ սկեսուրից որպես կաշառք պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով՝ հրաժարվել է հղի կնոջը բուժօգնություն ցուցաբերելուց:
Արամուսցիները նշում են, որ երբ գնում են դաշտ՝ գործ անելու, երեխաներին էլ են տանում իրենց հետ. «Տեղ չունենք ուղարկելու, դաշտ ենք տանում հետներս: Մանկապարտեզ որ լիներ, շատ լավ կլիներ: Համ էլ տանը փակված երեխան ոչինչ չի սովորում, իսկ մանկապարտեզում տարբեր երեխաների հետ կշփվի, մի բան կսովորի»:
Գյուղապետի խոսքով՝ շատ գյուղացիներ վարկերը փակելու խնդիր ունեն. «Հիմա Արամուսի բնակիչների 70 տոկոսը վարկի տակ է: Դա շատ ծանր է գյուղացու համար: Եթե պայման կապեն Աստծու հետ, որ հանկարծ կարկուտ չլինի, կարող է ինչ-որ մի ձև վերցնեն ու կարողանան տակից դուրս գալ: Բայց Արամուսի 70 տոկոսը վարկի տակ է»:
Անօթևան, բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերը թեթևացնելուն նպատակաուղղված՝ «Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը» բարեգործական ձեռնարկի շրջանակում ևս մեկ ընտանիքի նվիրաբերվեց քարաշեն անասնագոմ և կենդանիներ:
Հուլիսի 22-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի թիվ 93 շենքի բնակարաններից մեկի պատշգամբին օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սյունիքում գործող «Արտաշես Մեծ» շինարարական ընկերությունը փակման վտանգի առջև է: Ընկերությունը զբաղվում է շինարարական կոնստրուկցիաների վերականգնմամբ ու մատակարարմամբ:
Հուլիսի 19-ին, ժամը 17.26-ից մինչև 17.40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 2 կայաններ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում իրականացրել են 200 կրակոց:
Գեղարքունիքի մարզն ամենաբարեկեցիկն է հանրապետությունում, հաջորդը Սյունիքն է, իսկ ամենավատ վիճակում է գտնվում Լոռու մարզը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արևշատ համայնքի ամառանոցի արոտավայրի ջրարբիացման համակարգի բացմանը:
Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Միաժամանակ նախատեսվում է հիմնանորոգել Մադինա համայնքի դպրոցը:
Երեկ՝ հուլիսի 2-ին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը գիշերային շրջայց է կատարել քաղաքում՝ ծանոթանալով ընթացող փողոցային լուսավորման աշխատանքների արդյունքներին:
«Պարզվում է՝ Վանաձորում մի քանի մարդ, մի քանի վաշխառու ամբողջ ժողովրդին պահել են իրենց ձեռքերի մեջ: Այսինքն՝ այդ մարդիկ մեկ անգամ տուժել են բնական աղետից՝ 1988 թվականին, հիմա՝ բնական աղետից հետո, եկել է արհեստական աղետը՝ տոկոսով փող տվողները: Եվ իրավապահ մարմինները Վանաձորում որևէ կերպ չեն պայքարում այդ երևույթի դեմ. այսինքն՝ գործ են հարուցում, իսկ հետո գործը կարճում են: Իրենք, կարծես, թույլ տան, որ այս ամեն ինչը շարունակվի: Ի վերջո, սա բերելու է արտագաղթի: Առանց այդ էլ աղետի գոտին դատարկվում է, մարդիկ տուն-տեղից զրկվում են: Որևէ մեկը դրան վերջ չի դնում: Ստացվում է, որ Վանաձորում շատ մարդիկ ապօրինի ձեռնարկատիրությամբ են զբաղվում: Նույնիսկ իրավապահ մարմինները չեն անդրադառնում այդ հարցին՝ այդ մարդիկ իրենց ստացած եկամտից հարկ վճարո՞ւմ են, թե՞ չէ»,- հավելեց Մ. Պողոսյանը:
Վերջին ամիսներին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ավելի քան 5 գյուղերի ուղղությամբ չեն դադարում դիպուկահարների կրակահերթերը: Այս պահին Այգեպար գյուղի դիրքը ամենավտանգավորն է: Սա Այգեպարի մանկապարտեզն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս երեխաների կյանքը ամեն վայրկյան վտանգված է: «Այո» հիմնադրամն Այգեպարում պաշտպանիչ պատի կառուցման դրամահավաք է նախաձեռնել: Չդադարող կրակոցների պայմաններում ամեն վայրկյանը որոշիչ է: Ձեր հանգանակությունը հետևյալ հաշվեհամարներին կարող է կյանքեր փրկել:
«Ես պատուհանից նայում էի՝ մոտ երեք րոպե անց քամին հասավ մեր տանը՝ օդում շիֆրեր էին պտտվում, բարձեր, ծառի ճյուղեր, ապակու կտորներ։ Եթե քամին նույն ուժգնությունն ունենար, ինչը որ ուներ մինչև մեր տուն հասնելը, ուրեմն հիմա մեր տունն էլ քշել-տարել էր»։
Միգրացիան հատկապես երիտասարդների մեջ որոշ առումով դարձել է ժառանգական ֆենոմեն: Տարիներ շարունակ իրենց մոտ ձևավորվել է այն պրակտիկան, որ իրենց գոյատևման խնդիրները պետք է լուծեն միգրացիայի միջոցով, և դա փոխանցվում է հորից որդուն», – «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպված բացօթյա քննարկմանը միգրացիայի պատճառներին անդրադարձավ ազգագրագետ, ԵՊՀ Պատմ. գիտ. թեկնածու Աղասի Թադևոսյանը:
Հայաստանի Հանրապետությունում Բելոռուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն այցելել է Կոտայքի մարզպետարան: ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու դեսպանը հանդիպման շրջանակներում քննարկել են համագործակցային մի շարք ուղղություններ` անդրադառանալով որոշակի ծրագրային առաջարկությունների և հետագա հանդիպումների պայմանավորվածությունների:
Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700 մետր հեռու, գտնվում է մոտավոր հաշվարկով 700 խ.մ. ծավալով ժայռաբեկոր, որը գրեթե ամբողջությամբ պոկվել է մայր ապարից և վտանգում է երթևեկող տրանսպորտային միջոցներն ու ճոպանուղու հենասյունը:
Այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Բնակիչները փակել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: Արդեն մի քանի օր է՝ նշված գյուղի բնակիչները զրկվել են ջրից, որոշներն էլ պնդում են, որ իրենց տներում խմելու ջրի փոխարեն ծորակից հոսում է կոյուղաջուր:
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված Ալավերդու հուշարձանի շրջակայքը տոներին ու հիշատակի օրերին մարդաշատ է լինում, մնացած օրերին՝ անուշադրության մատնվում: Այդ անուշադրությունից օգվում են որոշ անբարեխիղճ անասնատերեր ու մոռանալով, որ սա սրբավայր է, իրենց անասուններին այստեղ բաց են թողնում։