Քյամեռլիի կանայք բահերով հարձակվել են ազերի զինծառայողների վրա. aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին Ղազախի շրջանի Քյամեռլի գյուղի կրակակետերից գնդակոծվում էին Բարեկամավանը, Դովեղը: Օգոստոսի 2-ին հայկական զինուժի պատասխան կրակը խիստ ուժգին է եղել: Չեզոքացվել է մի կրակակետ, Քյամեռլիում տեղակայված ազերիների զինվորական ստորաբաժանումը կորուստներ է ունեցել: Հայ պայմանագրային զինծառայողներից մեկն իր անունը չհրապարակելու պայմանով ասել է, որ իրենք առաջնային գծից հեռադիտակով տեսել են, թե ինչպես Քյամեռլի գյուղի կանայք բահերով հարձակվում են Նոյեմբերյանի գյուղերի հանդեպ նախահարձակ եղած եւ այդ պատճառով Քյամեռլիի բնակիչներին վտանգի ենթարկած ադրբեջանական զինծառայողների վրա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ aravot.am-ի

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս