«Մի տոկար, մի լավ մասնագետ չկա». Մարդիկ արտագաղթում են Սյունիքից

Սյունիքում գործող «Արտաշես Մեծ» շինարարական ընկերությունը փակման վտանգի առջև է: Ընկերությունը զբաղվում է շինարարական կոնստրուկցիաների վերականգնմամբ ու մատակարարմամբ: Ավելի քանի 10 տարի գործող ընկերության հիմնադիր տնօրեն Ժորա Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տարեցտարի իրենց հաճախորդները պակասում են, պահանջարկը նվազում է, իսկ վերջին 6 ամիսներին դրությունն առավել ծանրացել է:

«Անցած տարվա համեմատ պատվերները կրկնակի պակաս են, պահանջարկը խիստ նվազել է, իսկ փաստաթղթավորման հետ կապված այս նոր պահանջը մեր վիճակն ավելի կվատացնի: Առաջ շուկայական հարաբերություն էր, իսկ հիմա եթե փաստաթուղթ չտան, մենք էլ դուրս կմնանք, առնող չկա: Խոշորների հետ այլևս չենք կարողանում մրցակցել: Ստիպված կլինենք բիզնեսը փակել ու Ռուսաստան գնալ: Իսկ էնտեղ մի բանով յոլա կգնանք»,- ասաց Ղուկասյանը:

Նրա խոսքով` մարզից շատերն են արտագաղթում. «Մի տոկար, մի լավ մասնագետ չկա: Մի փինաչի ենք ճարում, որ ամեն գործ անի: Մասնագետ չկա: Հենց մեկը լավ վարպետ է դառնում, սովորում, գնում է»: Միաժամանակ, ըստ գործարարի, խիստ կրճատվել են ներդրումերը, այլևս գրեթե չեն իրականացվում միջազգային դոնոր կազմակերպությունների տարբեր ծրագրերի մրցույթներ:

Տեսանյութեր

Լրահոս