Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձածներ, ուստի ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
Նրանց կիսադատարկ տան դուռը միշտ բաց է` անկախ օրվա ժամից, անկախ նրանից տանը մարդ կա՞, թե՞ ոչ: Ինչպես տիկին Գայանեն է ասում` սնվում են խանութից ապառիկ ուտելիք վերցնելով։
Վանաձոր քաղաքում տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու նպատակով կհատկացվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ին ամրացված Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող N1 մասնաշենքի Ա, Բ-1 և Բ եռահարկ հատվածները, ինչպես նաև մասնաշենքին հարող հողամասը:
Նիստի մասին լրատվամիջոցներին չեն տեղեկացրել, նիստն սկսվելուց առաջ լրագրողներին դուրս են հրավիրել՝ պատճառաբանելով, թե նիստը դռնփակ է: Լրագրողների ներկայությանը կողմ են եղել միայն ավագանու անդամներ Արամ Խաչատրյանը և Խորեն Վարդանյանը:
Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի կիսկառույց տանն է ապրում Կիրակոսյանների ընտանիքը։ 4 պատի մեջ, բառի բուն իմաստով՝ 10 քառակուսի մետր տարածքում անգամ պատուհան չկա։ Քնում, ուտում են՝ որտեղ պատահի։ Տարածքը զուրկ է սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Բնակիչները գետն են լցնում ոչ միայն կենցաղային, այլ նաեւ շինարարական աղբ: Սանահին կայարան թաղամասի որոշ բնակիչների՝ աղբը գետը թափելուց ետ չի պահում նաեւ վարչական ներգործությունը:
Գյումրիում գործունեություն ծավալող 5 պոլիկլինիկայից շենքային և բուժսարքավորումների հետ կապված խնդիրներ ունեն երկուսը: Թիվ 1-ում մասնագետներն աշխատում են կես օր, քանի որ կես հաստիք է հատկացվել նրանց, թիվ 2-ում մեկ լրիվ հաստիքով են աշխատում բժիշկները, սակայն ազգաբնակչության սպասարկման համար կան խոչընդոտներ:
Նազարեթյան Հասմիկի դեպքը, մեծ հնչեղություն ստացավ: Նախարարությունը պատճառաբանում է, որ ինքը շահառու մեկ այլ պայմանով է ճանաչվել եւ տղայի հետ ուրիշ՝ 2 սենյականոց բնակարան են ստացել: Չնայած ընտանիքը 3 սենյականոց բնակարան է կորցրել: Այս դեպքում, կարծում եմ, ոչ թե հարցը դատարան պետք է մտներ, այլ կառավարության նիստ պիտի մտներ եւ բնակարանի վերաբերյալ առանձին որոշում կայցվեր:
Դատարան է ուղարկվել Գյումրիի մանկապարտեզներից մեկի տնօրենի դեմ հարուցված քրեական գործը:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչը պայմանավորված է ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2կմ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարությամբ:
Անգամ տարեց ալավերդցիները չեն հիշում որեւէ ուրիշ ձմեռ, երբ Դեբեդը դիմացած չլինի ձմռան ցրտին:
Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը
ankyun3.am-ը գրում է . Վիճակը մխիթարական չէ նաեւ Սարահարթ թաղամասում: Աշխարհագրական դիրքի պատճառով քաղաքի այս հատվածում ցուրտն ավելի սաստիկ է, հետեւանքներն էլ՝ ավելի տխուր: Բազմաբնակարան շենքերի ջրի խողովակաշարերի սառչելու մասին ահազանգերը նախորդ տարիների համեմատ կրկնակի ավելացել են: Առանց այդ էլ մաշված խողովակաշարերը, սառած ջրի ճնշմանը չդիմանալով, պայթում են՝ ստեղծելով նոր խնդիրներ:
Գյումրու վաղուց շարքից դուրս եկած և ապրելու համար այլևս ոչ պիտանի դարձած վագոն-տնակներում կյանքն անօթևան ընտանքների համար մի իսկական գոյապայքարի է վերածվում հատկապես Շիրակին բնորոշ ցրտաշունչ ձմռան ամիսներին:
ԲՇՏ-ների աշխատակիցներն առաջարկում են ջրի ծորակները չփակել, որպեսզի ջուրը չհասցնի սառչել, սակայն մյուս կողմից էլ՝ բնակարաններում ջրաչափեր են տեղադրված, և ծորակը բաց թողնելու դեպքում ջրի ծախսը կմեծանա, ինչի համար մարդիկ ստիպված կլինեն մեծ
Փետրվարի 4-ի վաղ առավոտյան Ալավերդու ճոպանուղին շուրջ մեկ ժամ ուշացումով է սկսել աշխատել: Ճոպանուղու մոտ աշխատանքի մեկնողների հերթեր են գոյացել:
«Գազպրոմ Հայաստանի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գազամատակարարման դադարեցման պատճառը վթարն է: «Այնտեղ և´ տեխնիկա է մոբիլիզացված, և´ մասնագետներ են աշխատում: Հայտնաբերվել է վթարի հատվածը, քանի որ ստորգետնյա գազատարի վրա է այն, հիմա վթարի հատվածում վերականգնողական աշխատանքներ են տարվում՝ հետևանքները վերացնելու համար, որից հետո գազամատակարարումն ամբողջական ծավալով կվերականգնվի»,- ասաց Շուշան Սարդարյանը:
Սաստիկ ցրտերի պատճառով Թումանյան քաղաքի գլխավոր կամրջի տակ սառույցն է կամրջել Դեբեդը:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը գյումրեցի մի քանի ընտանիքների դեմ դատական հայց է ներկայացրել և պահանջում է Մուշ-2 թաղամասի տներից վտարել այն ընտանիքներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել սեփականացնել իրենց բնակարանները:
Մարդիկ, ովքեր առանց երկար բարակ մտածելու, մի քանի օրվա հաճույքի համար ընդհատել են մշտադալար այս ծառի 300 տարվա կյանքը, այլեւս հրապուրիչ չեն համարում նրա ներկայությունն իրենց տանն ու դուրս են նետել՝ հակառակ բոլոր բնասերների ու արգելքներ սահմանողների:
76-ամյա Ռոզա Դուռնոսվիտովայի հայրը հայ է, իսկ մայրը ուկրանուհի, 35 տարի աշխատել է Գյումրու թեթև արդյունաբերության ձեռնարկություններից մեկում: Երկրաշարժից հետո մինչև օրս միայնակ բնակվում է քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում՝ կոմունալ հարմարություններից և անգամ էլեկտականությունից զուրկ մի տնակում:
Այս ձմեռը տարբերվել է նախորդներից: Համեմատությունը «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ պատասխանատուինն է: 2013 թվականի դեկտեմբերից սկսած Գյումրիում չի եղել գրեթե մի փողոց, որ ջրագծի վթարից խուսափած լինի:
Այս ձեռնարկի շրջանակներում, վառելափայտի հերթական խմբաքանակը հնարավոր դարձավ ձեռք բերել Baf (Կրթենք այլընտրանքային ապագան ՀԿ նախագահ Արտուշ Եղիազարյան) կազմակերպության նախաձեռնությամբ, Շվեյցարիայի Ժենեվա քաղաքի մի խումբ հայերի նվիրատվության շնորհիվ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ալավերդու Ջրավազան թաղամասում հրատապ է դարձել աղբահանության խնդիրը: Այս թաղամասը, սակայն, աղտոտվում է հիմնականում ոչ թե բնակիչների անփութության կամ աղբահանություն չկատարվելու, այլեւ աղբամանների սակավության պատճառով:
Գյումրի-Վահրամաբերդ-Կապս և հետադարձ ուղղությամբ շահագործվող երթուղին աշխատում է նոր գնացուցակով:
Գազի բարձր սակագնի պատճառով Ալավերդում այս ձմռանն ավելի մեծ թվով ընտաիքներ են մի քայլ հետ գնացել՝ դիմելով ջեռուցման այլընտրաքային միջոցների: Տունը տաքացնելու համար բազմաթիվ ընտանիքներ կրկին փայտի վառարաններ դրել: