
147 մլն դրամ՝ Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներին

ՀՀ կառավարության նիստում ակսօր որոշվել է մարտի 30-ի ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացած խնդիրներին` Ծակքարի դպրոցի մասնակի, Սևանի հիվանդանոցի մասնաշենքերից մեկի, Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքը վերանորոգելու համար գումար հատկացնել: Կառավարությունը նշված աշխատանքների կատարման համար հատկացրել է 147 մլն դրամ:
Նիստում որոշվել է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով գումար հատկացնել գարնանային հեղեղումների հետևանքով վնասված ճանապարհների հիմնանորոգման նպատակով: