Ինչու են զայրացել Մելիք գյուղի բնակիչները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում երեկ լարված իրավիճակ էր։ Մելիքգյուղի բնակիչների և «Մեգո գոլդ» ընկերության ներկայացուցիչների միջև թեթև ընդհարում է տեղի ունեցել։ Նշենք, որ ընկերության տնօրինությունը երեկ գնացել է Մելիքգյուղ՝ բնակիչների հետ բանակցելու, որպեսզի Թուխմանուկի ոսկու հանքավայրում ֆաբրիկա կառուցվի։ Սակայն բնակիչները նրանց չեն լսել և փակել են Թուխմանուկի ոսկու հանքավայր տանող ճանապարհը։

«ժոդովուրդ»–ը Մելիքգյուղի համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանից տեղեկացավ, որ ընկերության տնօրինությունը դեռևս սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ խոստացել էր լուծել գյուղի խմելու ջրի և ճանապարհների նորոգման հարցերը։ Սակայն իր խոստմանը տեր չի եղել, ինչն էլ զայրացրել է մելիքգյուղցիներին։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031