Բաժիններ՝

Վազաշենում՝ պղնձի և ոսկու հանքավայր

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչները զանգահարելով  tesankyun.am-ին,  տեղեկացրել են, որ մի ընկերություն Վազաշենի պղնձի եւ ոսկու հանքավայրում աշխատողներ է ընդունում՝ խոստանալով բարձր աշխատավարձեր:

Վազաշենի գյուղապետ  Լորիկ Բադիրյանի խոսքով  իրենց գյուղից ընդամենը 3 կին է աշխատանքի ընդունվել: Այդ կանայք ճաշ են պատրաստում ընկերության 10 աշխատակիցների համար: Վերջիններս Վազաշենի հանքավայրից նմուշներ են վերցնում, ուսումնասիրում:

Այդ աշխատակիցները գիշերում են Վազաշենի տարածքում գտնվող, նախկինում Հայաստանի մինիստրների խորհրդին պատկանած պանսիոնատում: Այդ պանսիոնատը, կայքի  տեղեկություններով, սեփականաշնորհվել է Միքայել Բաղդասարովի կողմից: Անցյալ տարի, երբ քննարկվում էր Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ երկարությամբ, սահմանագոտու վտանգավոր հատվածները շրջանցող ճանապարհի կառուցման հարցը, լուրեր տարածվեցին, որ պետական բյուջեի միջոցներով այդ ճանապարհը կառուցվում է ոչ թե սահմանի այդ հատվածում երթեւեկի անվտանգությունն ապահովելու, այլ՝ ոսկու եւ պղնձի հանքավայրը շահագործելու նպատակով:

Վազաշենի գյուղապետն ասաց, որ հանքավայրը կառուցվող շրջանցիկ ճանապարհից ավելի ցած է գտնվում: Լորիկ Բադիրյանի վկայությամբ՝ եթե որոշվի հանքավայրը շահագործել, ապա Վազաշենի վարչական տարածքում գտնվող, անտառային նշանակության այդ հողերի կադաստրային նշանակությունը կփոխվի, եւ դրանից հետո հնարավոր կլինի հանքավայրը շահագործել: Բադիրյանի խոսքերով՝ հանքավայրն ավելի շատ պղինձ պարունակում,քան՝ ոսկի: Նա չգիտի այն ընկերության անունը, որը պատրաստվում է հանքավայրը շահագործել; Վազաշեն համայնքի ղեկավարն ասաց, որ այդ գործում ներգրավված է օտարերկրյա ներդնող:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս