Եղնիկ գյուղի բնակիչները սպառնում են կրկին փակել ավտոճանապարհը (տեսանյութ)

Նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Շղարշիկ և Եղնիկ գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը: Խնդիրն այն է, որ այս երկու գյուղերի ջրամատակարարման համար գործում է մեկ ջրագիծ, և Եղնիկ գյուղի բնակիչները մի քանի օր է, ինչ ջուր չեն ստանում:
Նախախորհրդաչանի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Վարդան Հակոբյանը և Հասմիկ Էվոյանն այցելել էին Եղնիկ գյուղ՝ տեղում ծանոթանալու համար գյուղացիների բողոքին: Խնդիրը դեռ մնում է չլուծված: Օրվա հանդիպումից ներկայացնում ենք կարճ տեսանյութ, որտեղ բորբոքված գյուղացիները ճանապարհում են Շղարշիկի գյուղապետին և մարզպետարանի աշխատակիցներին ու սպառնում նորից փակել ճանապարհը:
Տեսանյութն ամբողջությամբ կներկայացնենք քիչ ավելի ուշ: