Բաժիններ՝

Շիրակի մարզի բնակչության կեսը աղքատ է՝ ըստ պաշտոնական վիճակագրության

Ինչպես հայտնի է, 2012 թվականի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը 32.4% է։ Այդ թվում, ծայրահեղ աղքատները կազմում են բնակչության 2.8%-ը։

Աղքատության պատկերը, սակայն, խիստ տարբերվում է ըստ մարզերի։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2014» զեկույցի համաձայն, աղքատության ցուցանիշով առաջին տեղում Շիրակի մարզն է։ Այստեղ բնակչության շուրջ կեսը՝ 46%-ը, համարվում են աղքատ, 5.5%-ը՝ ծայրահեղ աղքատ։

Շիրակի մարզին հաջորդում է Կոտայքի մարզը. աղքատությունը՝ 42.5%, ծայրահեղ աղքատությունը՝ 5.7%։

Երևանում աղքատ է բնակչության 25.6%-ը, ծայրահեղ աղքատ՝ 2.2%-ը։
Ամենաբարվոք վիճակը Վայոց Ձորի մարզում է։ Այստեղ աղքատության մակարդակը 20.7% է, ծայրահեղ աղքատությունը՝ 0.5%։

Լուսանկարը՝ ShirakCentre.org-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս