Բաժիններ՝

Գյումրիում կրկին բողոքի երթ է տեղի ունեցել

«Մերժիր Սերժին» նախաձեռնության շրջանակներում Գյումրիում այսօր կրկին բողոքի երթ է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների, քաղաքացիական հագուստով ոստիկաններն անչափահասներից մեկին առևանգել էին և երկար ժամանակ պահել ոստիկանությունում: Ցուցարարներին անհանգստացնում էր նրա վիճակը, և պահանջում էին ետ բերել ոստիկանությունում պահվող երիտասարդին:

Շիրակի մարզպետարանի մոտ հավաքված բողոքավորներըտարբեր բացականչություններ էին հնչեցնում` «Մարզպե՛տ, մարզպե՛տ», պահանջելով Շիրակի մարզպետից՝ դուրս գալ և հանդիպել ցուցարարներին:

Երբ Շիրակի մարզպետը դուրս եկավ մարզպետարանից, ցուցարարները նրա հետ զրուցեցին անչափահաս երեխայի առևանգման մասին:

«Կարող եք դիմել ոստիկանության թեժ գիծ, ստանալ ձեզ բավարարող հարցերի պատասխանները»,- ցույցի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւէ մարզպետարանի դուռը ներսից փակ, քանի որ քաղաքացիները եկել են ընդունելության և չեն կարողացել ներս մտնել, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց, որ նման բան չի եղել, նամակներն էլ անհրաժեշտ է ընդհանուր բաժին հանձնել:

Շիրակի մարզի ղեկավարը ներկաներից հետաքրքրվեց, թե ո՞վ է եղել այն կինը, ում չեն թողել ներս մտնել մարզպետարան:

Ցուցարարներինհետաքրքրում էր, թե ինչո՞ւ է այս անգամ մարզպետարանի դուռը փակեղել, այն դեպքում, երբ մյուս ցույցերի ժամանակ, որոնք տեղի էին ունենում Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, մարզպետարանի դռները միշտ բաց են եղել:

Նշենք, որ ոստիկանները մարզպետարանի մոտ հավաքված քաղաքացիներին և ցուցարարներին չէին թույլատրում մուտք գործել Շիրակի մարզպետարան:

Ցույցին ներկա քաղաքացիներից մեկն էլ գոռում էր. «Ո՞ւր ա ոստիկանապետը, քաղաքում էսպիսի վիճակ է, ինքը չկա, աշխատանքի չի եկել»:

Ոստիկանները նաև շրջափակել էին Գյումրու ճարտարագիտական համալսարանը: Ցուցարարներն էլ պահանջում էին դադարեցնել շրջափակումը, քանի որ դա հանրային տարածք է, և իրենք կարող են ազատ ելումուտ կատարել համալսարան:

Ակտիվիստներից Կարեն Պետրոսյանը դիմելով ոստիկաններին՝ ասաց. «Բռնի կերպով փակել եք, որ ուսանողները դուրս չգան, ինչի՞ համար: Ձեզ մարզպետը բան զգուշացրեց, ինչո՞ւ չեք կատարում: Մենք ձեզ վնաս տվե՞լ ենք, ընչի՞ եք էսպես ցեպոչկա կազմել: Իմաստը ո՞րն է»:

Հավելենք, որ Գյումրիում բողոքի ակցիաները շարունակական են լինելու:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս