Սևանում ջրահեղձ է եղել Ուկրաինայի դեսպանի խորհրդականը. «Փաստինֆո»
Օգոստոսի 13-ին՝ ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն՝ նշելով, որ ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։
ՀՀ ՆԳՆ-ն պաշտոնապես չի հայտնել տուժածի տվյալները, իսկ Shamshyan.com–ի տեղեկություններով` Սևանա լճում ջրահեղձ եղածը Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Ալեքսանդր Սենչենկոն է։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ-ից հաստատեցին, որ տուժածը Ուկրաինայի քաղաքացի է, այլ մանրամասներ չեն հաղորդվում։