Բաժիններ՝

«Լավ ասֆալտը դեռ հեռու է լավ ճանապարհ լինելուց». Հայկ Մարության

Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շաբաթն սկսվեց ահավոր լուրով՝ Գյումրի-Երևան մայրուղու վրա ողբերգական վթարից 11 մարդ է զոհվել, ևս 6-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Քննությունը դեռ կպարզի վթարի պատճառները, սակայն հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ մեր երթևեկության վիճակը պարզապես աղետալի է։

Ճանապարհների թերի կահավորումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկողության փաստացի բացակայությունը նման ողբերգական դեպքերը հաճախակի են դարձնում։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է ունենալ այն գիտակցումը, որ լավ ասֆալտը դեռ հեռու է լավ ճանապարհ լինելուց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս