Բաժիններ՝

Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվը հասել է 96-ի

Հավայան Մաուի կղզում հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 96-ի։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Մաուիի ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 96-ի։

Կուլա քաղաքի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է 60%-ով, Լահայնա քաղաքում, որն ամենաշատն է տուժել հրդեհից՝ 85%-ով։ Պուլեհու բնակավայրում հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է։

Մաուի կղզում անտառային հրդեհը սկսվել է օգոստոսի 9-ին։ Սաստիկ քամու պատճառով կրակն արագորեն տարածվել է զբոսաշրջային Լահայնա ավանում, որն ամբողջությամբ այրվել է։ Հավայան կղզիներում բռնկած հրդեհները դարձել են ԱՄՆ-ում ամենամահաբերները վերջին հարյուրամյակի ընթացքում։

Հավայիի նահանգապետ Ջոշ Գրինը հայտնել է, որ նահանգի պատմության մեջ «խոշորագույն տարերային աղետի» վնասը գնահատվում է 6 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031