Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին:

«Խոր ցավով տեղեկացանք Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետևանքով կան տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ։

Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հոգևոր ողջ դասի հղում ենք մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։

Աղոթում ենք, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների։

Մաղթում ենք, որ Ամենազոր Տերը շուտափույթ ապաքինում պարգևի վիրավորներին և բոլոր տուժածներին»,- ասված է ցավակցական խոսքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031