Հնդկաստանի հյուսիսում հորդառատ անձրևների հետեւանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Առնվազն 21 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշի նահանգում հորդառատ անձրեւներից առաջացած ավերածությունների հետեւանքով։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը։
Շիմլա քաղաքում սողանքը ավերել է տաճարը, զոհվել է ինը մարդ, մոտ 20 մարդ համարվում է անհետ կորած։
Հարևան Սոլանի օկրուգում սելավները բլրաշատ տեղանքում ավերել են տներ: Զոհվել է առնվազն յոթ մարդ։ Եվս մի քանի մարդ մահացել է նահանգի այլ օկրուգներում։
Առատ տեղումների պատճառով փակ է նահանգի ճանապարհների մի մասը։ Տեղի իշխանությունները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս առաջիկա օրերին ձեռնպահ մնալ նահանգ ուղևորություններից:
Օգոստոսի 14-ին ավելի վաղ ANI գործակալությունը հաղորդել է, որ անձրևի հետևանքով առաջացած հեղեղումները ողողել տարել են տներ Սոլանի օկրուգի Ջադոն գյուղում, ինչի հետևանքով զոհվել է յոթ բնակիչ, իսկ երեքը համարվում է անհետ կորած: