
Կապանում տան տանիք է այրվել

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 14-ին, ժամը 15։17-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարաբաթում թաղամասի տներից մեկի տանիքում (մոտ 80 քմ):
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16:12-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ):