Բաժիններ՝

Լեռներում քարաթափման ժամանակ վիրավորված ռուսաստանցիների թիվն աճել է

Կաբարդինո-Բալկարիայի Չերեկի շրջանի լեռներում քարաթափման հետևանքով տուժածների թիվը հասել է 7-ի։

Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունից։

Փրկարարները ուղղաթիռով տարհանել են ևս մեկ զբոսաշրջիկի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դիխ-Տաուի գագաթից սառույցի և քարերի փլուզման հետևանքով 6 մարդ օգնության կարիք է ունեցել, նրանցից մեկին չի հաջողվել փրկել։ Հինգը տեղափոխվել են Նալչիկի կլինիկական հիվանդանոց։

Փլուզումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 02։00-ի սահմաններում։ Քարաբեկորների զանգվածը հասել է ճամբար, որտեղ, ըստ նախնական տվյալների, կանգ էր առել երկու խումբ՝ վեց հոգանոց լեռնագնացներ և Սանկտ Պետերբուրգից ժամանած երեք զբոսաշրջիկ։ Կանոնակարգի համաձայն՝ զբոսաշրջիկներին չեն գրանցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս