Երևանի սուպերմարկետներից մեկում ժամկետանց ապրանքներ են հայտնաբերվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին քաղաքացին հաղորդագրություն էր թողել այն մասին, որ Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք, մասնավորապես հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն:
«Արագ արձագանքելով հաղորդագրությունը՝ ՍԱՏՄ Երևանի Կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել «Էրիռուս» ՍՊԸ-ին պատկանող նշված իրացման օբյեկտում և հայտնաբերել պիտանիության ժամկետն անցած արտադրատեսակներ՝ թեյ՝ 2 հատ, բաստուրմա՝ մոտ 2 կգ, եփած և ապխտած երշիկներ՝ մոտ 16 կգ ընդհանուր քաշով, վետչինա և սալ՝ ընդհանուր մոտ 2 կգ, Էներգետիկ ըմպելիք և հյութ՝ 4 հատ, պանիր՝ մոտ 3,5 կգ:
Ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ: