Ջրափրկարարները ջրից դուրս են բերել և Սևանի ափ մոտեցրել ՌԴ չորս քաղաքացու
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 14-ին, ժամը 17:48-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 700 մետր հեռավորության վրա քաղաքացիները հեծանվանավակով շրջվել են և գտնվում են շրջված նավակի վրա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ ջրափրկարարները ջրից դուրս են բերել և ափ մոտեցրել ՌԴ չորս քաղաքացու և հեծանվանավակը: