Մախաչկալայում ավտոլցակայանում պայթյունից 30 մարդ է զոհվել. երկրում սուգ է հայտարարվել

Մախաչկալայի ավտոլցավորման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորներինը՝ 75-ի: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«Պատահարի հետևանքով տուժել է 105 մարդ, որոնցից 30-ը զոհվել է», – հայտնել են ԱԻՆ-ում։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ շարունակվում են փլավածքների մաքրումը և փլատակներում տուժածների որոնումները։ Տեղում աշխատում են կինոլոգները։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին: Օգոստոսի 15-ին Դաղստանի Հանրապետությունում նրա հրամանագրով սգո օր է հայտարարվել։

Մելիքովն օպերատիվ շտաբի նիստում հայտնել է, որ ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի մեկական միլիոն ռուբլի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031