Մարոկկոյում առաջին անգամ օդի ջերմաստիճանը 50-ից բարձր է գրանցվել
Մարոկկոյի օդերևութաբանական ծառայությունն օգոստոսի 13-ին հաստատել է, որ այս շաբաթ երկրում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ օգոստոսի 11-ին Մարոկկոյի հարավում գտնվող Ագադիրի օդերեւութաբանական կայանում օդը, ըստ Ցելսիուսի, հասել է մինչեւ 50,4 աստիճանի։ Նշվում է, որ երկրում օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը։
Նախորդ ազգային ռեկորդը համարվել է 49,9 աստիճանը, որը գրանցվել էր այս տարվա հուլիսի 13-ին Սմարա քաղաքում։