Ճշտող հարցին՝ համերգն անպայման կայանալո՞ւ է, թե՞ դա էլ է հարցական՝ ընկերությունից հայտնեցին, որ այդ մասին այս պահին չեն կարող ասել։
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Հանցավոր շղթայում այլ անձանց, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, սոցիալական ցանցի՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակները վարող և նրանց հետ համագործակցող անձանց շրջանակը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:
«Ես չեմ ասել, թե չգիտեմ` ինչի պատճառով են Լարսում հազարավոր բեռնատարներ կուտակվել: Լարսում մեքենաներն անցնում են: Ո՛չ բոլորը, բայց նախորդ օրվա ընթացքում, ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն իսկ անցել է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Լարսի անցակետում բեռնատարների ընթացքի դադարեցման վերաբերյալ հարցին:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է, թե մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Հանձնաժողովից տեղեկացնում են, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։
Ուսուցիչների մեկ դրույքի ժամաքանակը կկրճատվի
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վ.Մ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
«Երկար ու ձիգ փորձությունների ու տառապանքների միջով անցած, արարչական համբերությամբ օժտված, սակավապետ և զուսպ մեր ուսուցիչներ, շնորհավո՛ր Ձեր տոնը։ Մի վերջին անգամ էլ հավաքեք Ձեր ուժերը և սերնդին փոխանցեք Սրբազան Հայրենիքի գաղափարը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Պատերազմից հետո բերած զենք-զինամթերքը պահել էր Ոսկեհատ գյուղում
Հատել էին կանգուն 13 ծառ. Գուգարքի ոստիկանների բացահայտումը
Նա սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հատակագծի շոշափելի կրկնօրինակը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին «զննել» Թամանյանի գլուխգործոցը։
Մարդը պետք է կրթություն ստանա և սովորի, նշում է սրբակյաց հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին, որպեսզի հասկանա, թե ինչպիսի ընդունակություններ ունի: Դպրոցը ձևավորում է միտքը, բայց ոչ հոգին: Աստվածաբանների մեծամասնությունը դասավանդում է աստվածաբանության ֆակուլտետներում, սակայն չի ապրում այնպես, ինչպես ուսուցանում է ու դասավանդում: Իսկ երեխաներին, երիտասարդներին կյանքի օրինակ է անհրաժեշտ:
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ժամանակավոր ապաստան են գտել Հայաստանի տարբեր մարզերում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այս անգամ եղել է Վանաձորում, արձանագրել հայրենիքն ու տունը կորցրած մարդկանց պատմությունները։
Խուլիգանություն ու դանակահարություն գիշերային ակումբի մոտ
Վարորդական վկայականը կասեցված էր, ու մեքենայում էլ ուներ թմրամիջոց
Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է
«Խնդիրն այն է, որ բիզնեսմենները միշտ այդպես են վարվում. երբ տարադրամը բարձրանում է, միանգամից արձագանքում են, գները բարձրացնում են, իսկ երբ տարադրամն իջնում է, կամ իջնում են վառելիքի միջազգային գները, իրենց մոտ շուրջ կես տարի է տևում մինչև գնանկում լինի: Իրենք այդ դեպքում բացատրում են, թե՝ թանկ գնով էինք գնել, չենք կարող հիմա էժանացնել: Իսկ չէ՞ որ այժմ հին գնով ներկրված բենզին ունեն, բայց հենց տարադրամը բարձրացավ՝ գները բարձրացնում են»:
Մեզ համար շատ կարևոր էր Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների բուժօգնությունը. Անահիտ Ավանեսյան
Արցախից բռնի տեղահանված և առանց ծնողների խնամքի մնացած երեխաներ կան. Նարեկ Մկրտչյան
Ստեփանակերտի տարածքում տեղակայված բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներից շուրջ 100-ի վիճակը ծանր ու ծայրահեղ ծանր է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ավտովթարի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը՝ որդին, կրում է նրա հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անունը։
Բնակարաններ ունեցող բռնի տեղահանված արցախահայությանը ՀՀ Կառավարությունը չի աջակցում. Խաչատրյան
Նրա հավելեց՝ պետական պատվերի շրջանակներում 14 ավագ բուժաշխատողի, 13 միջին բուժաշխատողի տրամադրվել է կրեդիտավորման դասընթացների մասնակցելու ուղեգիր, ինչին հաջորդելու է նաև նրանց համար աշխատանք գտնելու գործընթացը:
ՀՀ տեղափոխված մոտ 72.000 մեր հայրենակից հաշվառված է հանրապետության տարբեր մարզերում: Ամենամեծ թիվը Կոտայքի մարզում է, որտեղ հաշվառվածների թիվը հասնում է 20 հազարի, իսկ Արարատի մարզում տեղափոխվել է 17 հազար մեր հայրենակից: ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ որոշակի տեղաբաշխվածություն կա նաև Երևանում ու մյուս մարզերում: