Տեղի են ունեցել մարդկանց տեղափոխություններ. Գնել Սանոսյան

ՀՀ տեղափոխված մոտ 72.000 մեր հայրենակից հաշվառված է հանրապետության տարբեր մարզերում: Ամենամեծ թիվը Կոտայքի մարզում է, որտեղ հաշվառվածների թիվը հասնում է 20 հազարի, իսկ Արարատի մարզում տեղափոխվել է 17 հազար մեր հայրենակից: ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ որոշակի տեղաբաշխվածություն կա նաև Երևանում ու մյուս մարզերում:

Սանոսյանը հայտնեց, որ մեր հայրենակիցներին դիմավորելու և տեղավորելու աշխատանքներն ավարտին հասցնելու ուղղությամբ ՏԻՄ կառույցները դեռևս բավականին շատ անելիքներ ունեն:

«Մեր հիմնական ու առաջնային խնդիրն էր անել այնպես, որ որևէ մարդ դրսում չմնա: Նրանցից մոտ 50.000-ը տեղաբաշխված է կառավարության հատկացրած վայրերում: Մյուսները որոշ ժամանակով տեղակայվել են իրենց բարեկամների, ծանոթների մոտ կամ այլ վայրերում»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, այս օրերին մեծաթիվ արցախցիներ դեռևս շարունակում են դիմել կառավարությանը՝ կացարան գտնելու խնդրով:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս