
«Վրեժ և կրկին վրեժ. սեղմեք Ձեր ատամները, կուլ տվեք սուգը և բռունցք արեք». Արցախցի նախկին նախարարը՝ ուսուցիչներին

Արցախի ԿԳ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Կատարոյի ծաղիկների լուսանկարը՝ գրելով.
«Երկար ու ձիգ փորձությունների ու տառապանքների միջով անցած, արարչական համբերությամբ օժտված, սակավապետ և զուսպ մեր ուսուցիչներ, շնորհավո՛ր Ձեր տոնը։ Մի վերջին անգամ էլ հավաքեք Ձեր ուժերը և սերնդին փոխանցեք Սրբազան Հայրենիքի գաղափարը։
Չթողնեք այն մեռնի։ Վրեժ և կրկին վրեժ։ Սեղմեք Ձեր ատամները, կուլ տվեք առօրեական դարձած սուգը և բռունցք արեք…
Նկարում Կատարոյի ծաղիկներն են»։