«Մեր բիզնեսմենները միշտ այդպես են վարվում». Կարեն Չիլինգարյանը՝ բենզինի գնի թռիչքի մասին

Բենզինի գինը մեկ օրում բարձրացել է 50 դրամով: Այսօր մայրաքաղաքի լցակայաներում բենզինի այս գներն են սպասել վարորդներին՝

PREMIUM- 580

REGULAR- 550

DIESEL- 570

Կարդացեք նաև

Ի դեպ, բարձրացել է նաև հեղուկ գազի գինը՝ հասնելով 180 դրամի։

Տարբեր քաղաքացիներ սոցիալական հարթակում բենզինի գնի բարձրացման մասին գրառումներում զարմանքով արձանագրել էին, որ առաջինը բենզինի գինն է դոլարի կուրսի բարձրացմանն արձագանքում, իսկ երբ կուրսն իջնում է՝ գնիջեցումն ամիսներ է տևում:

168.am-ի հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը օբյեկտիվ համարեց նման դիտարկումները.

«Խնդիրն այն է, որ բիզնեսմենները միշտ այդպես են վարվում. երբ տարադրամը բարձրանում է, միանգամից արձագանքում են, գները բարձրացնում են, իսկ երբ տարադրամն իջնում է, կամ իջնում են վառելիքի միջազգային գները, իրենց մոտ շուրջ կես տարի է տևում մինչև գնանկում լինի: Իրենք այդ դեպքում բացատրում են, թե՝ թանկ գնով էինք գնել,  չենք կարող հիմա էժանացնել: Իսկ չէ՞ որ այժմ հին գնով ներկրված բենզին ունեն, բայց հենց տարադրամը բարձրացավ՝ գները բարձրացնում են»:

Կարեն Չիլինգարյանն այս պարագայում կարևորում է պետական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչն այսօր չի արվում:

Ի դեպ, մեր զրուցակիցը հիշեցրեց՝ ընդամենն ամիսներ առաջ բենզինի գինը տատանվում էր 320-350 դրամի միջակայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս