Ահա և վերջ։ Ավարտվեց կայացած պետության 30-ամյա անկախության պատմությունը և գոնե առաջիկա տասնամյակների համար փակվեց հայկական Արցախի էջը: Այդ մասին ասված է «Որդիների կանչ» ՀԿ-ի հայտարարությունում։
Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100․483 անձ արդեն Հայաստանում է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում:
Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ: Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչը զուտ հայկական է։ Վարագա Սուրբ Խաչը նշվում է Խաչվերացից 14 օր հետո, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 1-ին: Այսօր Էջմիածնից Նոր Վարագավանք կբերվի Սուրբ Խաչափայտի մասունքը: Այն մինչ օրվա վերջ կմնա եկեղեցում, ուր այցելում են բազում ուխտավորներ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 30-ին, ժամը 17։20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ժայռից ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիշեցնեմ՝ այս նույն խումբն էր, որ Հարություն Մարությանին գործուղել էր Բուդապեշտ մեկ այլ դրամաշնորհի շրջանակներում հայաստանյան արխիվների ու թանգարանների հավաքածուների հասանելիությունը օտարազգիներին, այդ թվում ադրբեջանցիներին տրամադրելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Հայկ Դեմոյան
Համազգային աղոթք, Սրբազան Պատարագ` Արցախի համար.Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ
Սեպտեմբերի 28-ին լույս աշխարհ են եկել զույգ առողջ բալիկներ։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է սեպտեմբերի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» և «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենաների բախման հետևանքով։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին:
Աստուծո արդարությունը և աստվածադիր օրինաց անվրեպ սկզբունքը պետք է, անշուշտ, արտահայտվեր նախամարդու մեղանչման վրա: Այդ արտահայտությունն է Աստուծո օրինական և արդար պատիժը, որ միանգամայն հետևանք էր նախամարդու սխալ վարմունքին: Մյուս կողմից այդտեղ փայլում է Աստուծո նախախնամությունը` տալով յուր խրատական պատիժն ու ավետիքը:
Կատարվում է նախաքննություն:
«Բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հիմնականում աջակցությունը չենք տրամադրում համայնքապետարանի բյուջեից, մեր, մեր շրջապատի, Մասիս համայնքում գործող գործարարների օգնությամբ ենք փորձում օգնել, շնորհակալ եմ նրանց, որովհետև մարդիկ սրտացավորեն հոգատարություն են ցույց տալիս մեր հայրենակիցներին»,- Մասիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Համբարձումյանը։
Նա ներկայացվել է Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին:
Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Նա ձերբակալվել և ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:
«Հայ եկեղեցին ոչ մեկին հաշիվ չունի տալու, իր դիրքորոշումը միանգամից արտահայտում է, և երբևէ չպետք է ակնկալենք, որ եկեղեցու գործողություններն ու հայացքները պետք է համընկնի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության որևէ թևի հետ։ Հայ եկեղեցին գիտի, թե որ քայլը երբ է անում, և չի էլ քննադատում այլ հայացքներ ունեցողներին։ Պետք է հաշվի նստել Հայ եկեղեցու և Հայ եկեղեցու պետի հետ»,- եզրափակեց սրբազանը։
Որքա՞ն բան տեսած ու կոփված կլինի ընդամենը 30 տարեկանում չորս անգամ պատերազմած երիտասարդը…Թերեւս շատ բան: Բայց հիմա արցունքները հազիվ է խեղդում Էրիկը. Արցախից դուրս գալը, ամբողջ ճանապարհը դժոխային էր նրա համար: Թեեւ չի շտապել լքել հայրենիքը, ասում է՝ ուզում էի հնարավորինս «երկար» ապրել Ստեփանակերտում:
Նա սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ առանց խափանման միջոցի:
Սոսե Բալասանյանի քույրն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սոսեն որոշել է մնալ Արցախում և չի գալու Հայաստան։
«Ինչքան էլ որ փորձում էի անընդհատ հետաձգել խիստ ցավոտ այս քայլը, բայց համառելս արդեն 10 և 5 տարեկան երեխաներիս հոգեկան և ֆիզիկական առողջության վրա ծանր հետևանքներ էին սկսում թողնել. գրեթե ոչինչ չէին ուտում, մեծն անընդհատ սրտխառնոց ուներ, փոքրն օրվա մեծ մասն ականջները ձեռքերով փակում էր, որ նորից կրակոցներ ու պայթյուններ չլսի: Մեր թաղում գրեթե մարդ չկար, պատուհանից հատուկենտ անծանոթ մարդ տեսնելիս մտածում էին, որ թուրքեր են:
Գեղարքունիքում առաջին իսկ օրվանից սկսել են նաև վերհանել մարզպետարանի ենթակայության հիմնարկներում թափուր հաստիքները: Եվ հաշվառում իրականացնող աշխատանքային խմբերը նաև հաշվառում են, թե արդյոք կա՞ն տվյալ մասնագիտությամբ անձինք՝ նրանց աշխատանքով ապահովելու համար:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի և Նժդեհի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ։
Մարզպետի խոսքով՝ մարդկանց հիմնականում տեղավորում են գյուղերում ազատ տներում, քաղաքում ազատ բնակարաններում, ըստ անհրաժեշտության օգնում են նաև գտնել վարձով բնակարաններ, եթե քաղաքացիները նման ցանկություն են հայտնում: Շատ են նաև հյուրընկալ ընտանիքները:
Երեք աղջիկ ունեմ, չորրորդ երեխայիս եմ սպասում. Գեղարքունիք եմ հաշվառվել, օրեր անց կծնվի. արցախցի կին
Գորիսում քաղաքացիները հագուստ ու կոշիկ են հատկացնում բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը պատանին ներկայացվել է բաժին, իսկ ժամը 13.30-ին Միկրոշրջան թաղամասում հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել ու բաժին է տեղափոխվել 19-ամյա երիտասարդը։
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Կարենը 12 տարեկան է, բայց նայում եմ աչքերին տեսնում հասուն ու մի կյանք տեսած տղամարդու, ով մի ողջ ընտանիք է հանել Արցախից. Շուրջ 40 ժամ ղեկին լինելով հասցրել է իր ընտանիքին Հայաստան…