Հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Ավարտվել է Նորատուսի 27–ամյա բնակչի կողմից, բռնություն գործադրելու սպառնալիքով, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Ըստ Ավինյանի՝ այս առումով կրթական մեծ բացթողում կա, և պետք է աշխատել ընտանիքների հետ: Նա հորդորեց այս ուղղությամբ ծրագիր առաջարկել:
Հաջող ձեզ. Արմավիրի մարզպետը հրաժեշտ է տալիս
Այս պահին երթևեկելի գծում աշխատում է 3 հատ երեք վագոնանի շարժակազմ։ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը
Հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ողջ Հայոց պատմության ընթացքում արել է անզուգականը՝ Արարիչ Աստծուն, Մարդեղացյալ Աստվածորդուն, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին է իջեցրել Հայոց աշխարհ՝ Արարատյան դաշտ, Վաղարշապատ մայրաքաղաք: Եվ Ինքն Աստված Իր փառավոր էջքով հիմնել է Իր Սուրբ Տաճարը:
Օրիոնին կճանաչես գոտուց՝ երեք վառ աստղ՝ Ալնիտակ, Ալնիլամ, Մինտակա՝ մի կողմով դեպի Սիրիուս, մյուսով՝ Ալդեբարան, և անվանումներն այնքան հրաշալի են, իսկը շքեղ ծաղիկների համար։ Իսկ վերևից Բետելգեյզեն է, ներքևից՝ Ռիգելը, և երանելի է նա, ով դեռ կարողանում է ուրախանալ բառերով ու ծաղկաբույլերով, որովհետև Օրիոնը համարյա սուրբ համաստեղություն է, չէ որ նրա մասին խոսվում է Աստվածաշնչում՝ Հոբի ու Ամոսի գրքերում։
Ամերիկյան ընտանիքի շունը 4 հազար դոլար կանխիկ գումար է կերել, սակայն ընտանիքի անդամները ձեռքերը լավ կեղտոտելով՝ նրանց հաջողվել է վերականգնել գումարի մեծ մասը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
33-ամյա տղամարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Տավուշի մարզային քննչական վարչություն:
Վերջին՝ 96-րդ տեղում սիրիական անձնագիրն է, որի առկայությունը թույլ է տալիս առանց վիզայի ճանապարհորդել աշխարհի միայն 9 երկիր։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հունվարի 7-ին` ժամը 15։33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին՝ «Ռակետա» սննդի կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է։
Հայաստանի թատերական գործիչների միությունը խորին ցավակցություններ է հայտնում Ռուբեն Մարուխյանի հարազատներին և գործընկերներին։
Հունվարի 7-ին, ժամը 15։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Ալի-Բաբան և 40 ավազակները», որի դերակատարներից են Մհեր Մկրտչյանը, Արմեն Ջիգարխանյանը։
Այսօր Հայաստանի ուղղափառ եկեղեցիներում տոնական պատարագներ են մատուցվել Քրիստոսի ծննդյան կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Հայաստանում Ռուսական տունը:
Ադրբեջանական վերաքննիչ դատարանում շարունակվում է առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ֆարսը։
Այսօր «Հրապարակ»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ-ն, 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ի սահմաններում կրակ է բացել Սոթքի հայկական դիրեքերի ուղղությամբ, որը ավարտվել է արդեն 2024 թվականի հունվարի 1-ին, բարեբախտաբար տուժածներ չկան։
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին։ Այդ մասին տեղեկանում ենք Մոսկվայի պատրիարքարանի կայքից։
Մինչ ՔՊ-ականները թմբկահարում են Ադրբեջանի հետ մոտալուտ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարել։
Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 8-10-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Մարտունու Բժշկական Կենտրոն/MEDICAL-ի տնօրենը հանձնարարել է խիստ հսկողության տակ փակ պահել նոր շենքի նկուղային հատվածի բաժանմունքը, որպեսզի ոչ մեկը չարձանագրի բաժանմունքում պատերի՝ կիով չափ ջրի առկայությունը, սակայն չի կարողանում թաքցնել, օրինակ, անորակ սալիկապատումը։
Փրկարարական ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխություններ։
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայկական Սուրբ Ծնունդը: Նա համապատասխան գրառում է արել X-ի միկրոբլոգում: