Ադրբեջանի վերաքննիչ դատարանում շարունակվում է առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ֆարսը

Ադրբեջանական վերաքննիչ դատարանում շարունակվում է առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ֆարսը։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման վերաբերյալ դատական ​​նիստ է տեղի ունեցել։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նշանակված Խաչատրյանի փաստաբանը «դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին»։

Հաջորդ «դատավարությունը» նշանակված է հունվարի 15-ին։

Հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Վագիֆ Խաչատրյանին առևանգել էին այս ամառ՝ Լաչինի միջանցքն անցնելիս, ընդ ուրում նա առևանգվել է բառացիորեն ԿԽՄԿ-ի ձեռքից։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի առևանգմանը, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Հապճեպ ստեղծված շինծու գործով կա 59 «տուժող», բոլորն էլ «ճանաչել» են Խաչատրյանին և խոսել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և նշել է, որ ոչ մի հանցագործության չի մասնակցել։

Տեսանյութեր

Լրահոս