Բաժիններ՝

ԱՄՆ-ում շունը 4000 դոլար է կերել, բայց գրեթե ամբողջը վերադարձրել է

Ամերիկյան ընտանիքի շունը 4 հազար դոլար կանխիկ գումար է կերել, սակայն ընտանիքի անդամները ձեռքերը լավ կեղտոտելով՝ նրանց հաջողվել է վերականգնել գումարի մեծ մասը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սա Սեսիլն է։ Նա իր կյանքում ոչ մի վատ բան չէր արել, քանի դեռ չորս հազար դոլար չկերավ», – գրել է տիրուհի Քերի Լոն սոցիալական ցանցում։

Յոթամյա գոլդենդուդլի (պուդելի և վարդագույն ռետրիվերի խառնուրդ) առողջությունը չի տուժել, սակայն Քերին ամուսնու՝ Քլեյթոնի հետ ստիպված է եղել համբերատար մաղել շան արտաթորանքը, իսկ հետո սոսնձել թղթադրամների հայտնաբերված կտորները:

«Մենք արդեն 3550 դոլարը վերականգնել ենք», – գրել են ամուսինները: Չսոսնձված մասերը նրանք պատրաստ են դիտարկել որպես իրենց «արվեստի ամենաթանկ գործը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031