Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձագետները, փորձաքննություն անցկացնելով պոլիէթիլենային փաթեթում հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը, պարզել են, որ այն հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել էր Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Ոստիկանության բարձրաստիճան նախկին սպա Նվեր Չախոյանի տղայի՝ Նարեկ Չախոյանի կողմից վարած «Մերսեդես Բենս 450» մակնիշի 008 ՈՈ 02 համարանիշի ավտոմեքենայում, և այդ պահին Ն. Չախոյանի հետ էր եղել նաև Երևանի ավագանու անդամ, «Ճըվճըվ» Արո մականվամբ՝ Արա Վարդանյանի որդին:
«ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 33 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության պատվիրատուի մասով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ վկա Արմեն Բեկջանյանի չներկայանալու պատճառով:
Կ. Կարապետյանը Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանի տղան է և Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քրոջ տղան է:
Բլոգեր Տիգրան Քոչարյանն ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հայցադիմումի գործով դատաքննությունը վերսկսվի։
1962 թ. ծնված Վարդգես Ղազարյանի վարած «ՎԱԶ-21703-118-01» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին` Շահումյան գյուղի հատվածում, շրջվել է:
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մեջբերեց կառավարության ծրագրերից մեկը, ըստ որի՝ դեռևս 2013թ. հոկտեմբերին պետք է Կապանում տեղի ունենար երիտասարդ ընտանիքների համար նախատեսված շենքի հիմնարկեքի արարողությունը, ինչը տեղի չի ունեցել:
ՊՆ մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ «զինվորները գոմեշի մսով չեն կերակրվում»: Իսկ թե ո՞ւմ է հարկավոր և ինչո՞ւ են նման լուրեր տարածում, Արծրուն Հովհաննիսյանը դժվարացել է պատասխանել:
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության համար ամբաստանյալի աթոռին են հայտնվել Գյումրիի բնակիչ Արմեն Պապիկյանը և Երևանի բնակիչ Վարուժան Ավետիսյանը, իսկ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Հակոբ Թարվերդյանը և Իջևան քաղաքի բնակիչ Կարեն Գրիգորյանը` նույն հանցանքի նախապատրաստման համար:
Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ և իմաստ է պարունակում:
Մարտի19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Կարեն Օ.-ին:
Մարտի 20-ին, ժամը 14.32-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում՝ «Արեն» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է կրպակ:
«Ում ակամա վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, բայց ես որեւէ մեկին ակամա էլ չեմ վիրավորել, հատուկ էլ չեմ վիրավորել, վիրավորելու միտում չեմ ունեցել, առավել եւս` գյումրեցիներին»,- ասում է Ֆելիքս Խաչատրյանը
Մարտի 19-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մարգար Մ.-ին, որը Կիպրոսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կեղծարարության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով:
Է. Շարմազանովը նախարարին դիմելով ՝ ասաց, որ չնայած նա էլ ՀՀԿ-ից, բայց Կառավարության համար նախատեսված տեղ կա դահլիճում:
Մարտի 20-ին, ժամը 12.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
«Օրինակ, էսօր իմացա, որ թերթում իմ անունն ու նկարն էլ կա։ Շատ ուրախ կլինեի ու ձգտում եմ, որ ես էլ օլիգարխ դառնամ։ Ձգտում եմ դրան։ Շուտով»,- ասել է Ն.Գևորգյանը։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը արգելոցի աշխատակազմին ներկայացրել է Բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին«Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի կառավարման խորհրդի նախագահ և Հրաչյա Հովակիմյանին«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին Բնապահանության նախարարի 2013թ. մարտի 18-ի հրամանները:
Funny or Die ստուդիան, որը մասնագիտացած է հումորային հոլովակների արտադրության մեջ, լիամետրաժ կատակերգություն է նկարահանել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի մասին:
Հանրապետությունում մարտի 21-ից 22-ը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին ցերեկը` արևմտյան շրջաններում, 24-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու որոշման դեմ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վճռաբեկ բողոք կներկայացնի:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 20-ին, Թալինի տարածաշրջանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Դատախազը փորձել է հորդորել, որ փորձագետը իրեն էթիկայի կանոններում պահի: Դատարանը ընդմիջում է հայտարարել մինչև կրքերը հանդարտվեն:
Մարտի 20-ին, ժամը 09.14-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում հայտնաբերվել է չպայթած արկ:
ՌԴ քաղաքացի, 27-ամյա Ռուստամ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով:
Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդգես Ղազարյանը, վարելով «Լադա Պրիորա» մակնիշի՝ 285 LL 26 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վկային ուղղված հիմնական հարցադրումները վերաբերել են իր մեքենայի առք ու վաճառքի մանրամասներին:
Սահմանադրական դատարանում Պեդումայի ներկայացուցիչ Դմիտրի Վյատկինը պարզաբանել է, որ օրենքի նախագծում նոր նորմերով սահմանափակման ենթակա անպարկեշտ բառերի ցանկը չի ներկայացվի: