Մարտի 27-30-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ժամը 00:20-ի սահմաններում Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել են Այգեձոր փողացի բնակիչ, 45-ամյա Ներսես Թաշչյանի վարած «Դայհացու» մակնիշի 33 ՍP 703 և Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Առաքելյանի վարած Range Rover մակնիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենները:
Վերաքննիչ դատարանը մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքները:
Մարտի 26-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ»-ի մոտակայքում ավտոնեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Հ.-ի:
Գ.Քոչարյանը, 2012թ. մարտին, ներկայանալով իբրև մտերիմ անձ, մուտք է գործել Ս.Հովհաննիսյանի տուն, վերջինիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կապել ձեռքերը, որից հետո հափշտակել է ոսկե շղթան ու կախազարդը, ապա դիմել է փախուստի։
Մայրը, տեղեկանալով աղջկա հետ կատարվածի մասին, դիմել է տեղի ոստիկանություն, ինչին հետևել են ոստիկանական գործողությունները:
«2005 թ. մարտի 1-ին ինձ ազատեցին գործից իսկ «Երևան» կինոստուդիան լուծարվեց: Իսկ հեռուստամաֆիան դեռևս մնում է անպատիժ»,- գրել է Տիգրան Խզմալյանը
Մարտի 20-ին ժամը 19.05-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակում ժամկետային զինծառայող 20-ամյա Վոլոդյա Սեդրակի Ավագյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
10 օպերատորների՝ Արցախյան հերոսամարտից անմահացրած կադրերի արդյունքում ծնվեց ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի «Միացում» վավերագրական ֆիլմը:
Շիրակի մարզ գործուղվեց հերթական գեներալը՝ այս անգամ Ազգային անվտանգության ծառայությունից: Աշոտ Գիզիրյանի գործունեության համառոտ բնութագիրը եւ այն, թե ինչ կարող է փոխել Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում, «Արխիվի մեկ օրը» հաղորդման դիտակետում է:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվել է ոսկու հանքավայրերի հետախուզման և արդյունահման մեջ մասնագիտացած Lydian International Ltd ընկերության տնօրենների խորհրդի անդամ։
Մարտի 25-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլ փողոցի թիվ 5 շենքի 46 բնակարանի բնակիչը դուրս է գրվել հիվանդանոցից և բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բանը նրանում է, որ մենք ունենք լուրջ փորձագիտական տվյալներ, և մենք չենք ձևափոխում ոչ մի իրականություն: Մենք ունենք փաստաթղթերի փաթեթ, որն ուսումնասիրվում է մեր փորձագետների կողմից»,- ասում է Սիլվա Ադամյանը
«Մենք ասում ենք՝չենք ուզում ծանոթանալ նյութերին, ուղարկեք դատարան գործը: Էդպիսի բան լսե՞լ եք, մարդն ասի, ինձ ուղարկեք, դատեք, եթե կարողանում եք: Մենք ասում ենք՝ խնդրում ենք, մեզ դատեք»,- ասում է Գոռ Քամալյանի պաշտպանը:
Այսօր կեսօրին Գյումրի քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Գարեգին Նժդեհ փողոցում՝« Նանե» հոթելի մոտակայքում, շուրջ 20 րոպե Գյումրու ՃՈ աշխատակիցներն իրականացնում էին « օղակ» օպերացիա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը հետապնդում է մի շարք նպատակներ՝ պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 202-րդ և 203-րդ հոդվածներով` 25.03.2013թ. որոշում է կայացվել Դ.Մելիք-Ստեփանյանին ներգրավել է որպես մեղադրյալ:
Մարտի 25-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:
Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ վերսկսված վիճաբանության ընթացքում Արսեն Գ.-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված, պահված և իր մոտ կրվող հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ձախ ծոծրակային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Ես թատրոնի մարդ եմ և գիտեմ, որ երբ վերլուծում ես կերպարը և ասում, որ սա իր արմատով լավն է, ուրեմն լավն է: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի արմատը լավն է եղել, և դա ես չեմ ասում, դա ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներից մեկի ժամանակ»,- ասում է Երվանդ Մանարյանը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Մասիս քաղաքի բնակիչ Վրեժ Գալստյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար միջոցառումներ իրականացնելու մասին:
Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ին հատկապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հայաստանում ամենամեծ ժողովրդավարությունը վայելող Одноклассники սոցիալական ցանցի հիմնական տարբերակը թարգմանվել է հայերեն։
Մարտի 25-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 54 տան հարակից անասնագոմի տանիքը:
Մարտի 23-ին, ժամը 18.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա ուղղությամբ:
Վաղը կհրապարակվի «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր` Եվա Դարբինյան) որոշումը:
«Ինքն՝ առանց ամաչելու, ներող կլինեք, պուբլիչնի, ամբողջ ժողովրդի մոտ ասաց` «Սիքտիր եղիր, դու էլ, դատարանն էլ, ես բացատրելու բան չունեմ». «Դինո գոլդի» աշխատակցի պնդմամբ` իրեն ասել է ընկերության վարչական հարցերով տնօրենը: