
Գյումրիում գործող մանկապարտեզի վարիչը աշխատավարձերը ստացել և անհետացել է. սկսվել է ծառայողական քննություն

Գյումրիում գործող թիվ 16 մանկապարտեզի վարիչը՝ Գոհար Չիլինգարյանը, ստացել է իր տնօրինության տակ գործող աշխատակիցների՝ դաստիարակաների և դայակների աշխատավարձերն ու անհետացել է: ԳԱԼԱ-ին այս մասին տեղեկացրել են մանկապարտեզի աշխատակիցները: Նրանք պնդում են, որ տնօրենին գտնել հնարավոր չէ, հավանաբար նա արտագաղթել է երկրից՝ իր հետ տանելով նաև աշխատավարձերը:
Իսկ Գյումրու քաղաքապետարանից ԳԱԼԱ-ին փոխանցել են, որ արդեն ծառայողական քննություն է սկսված, եւ մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ: Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետը ԳԱԼԱ-ին փոխանցել է, որ այդ մասին քաղաքապետարանին աշխատակիցները տեղյակ են պահել ուրբաթ օրը և այդ օրվանից տնօրենին գտնել չի հաջողվում նաև նրանց:
Քրիստինա Մկրտչյան
Մանրամասները՝ այստեղ