Բաժիններ՝

Ոստիկանության մայորը կալանավորվեց

Ոստիկանության Երևանի Շենգավիթի բաժանմունքի ավագ տեսուչ,  ոստիկանության մայոր Բակուր Ավետիքյանը կալանավորվել է։  Նրան ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի  309-րդ և  311-րդ հոդվածներով՝ համապատասխանաբար Պաշտոնեական լիազորություններն անցնելը և Կաշառք ստանալը: Տեսուչը ձերբակալվել էր  հուլիսի 11-ին և տվել  խոստովանական ցուցմունքներ։   «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, ոստիկանության մայորը սեփականատեր քաղաքացուց պահանջել է դադարեցնել սեփական հողամասի թիթեղով ծածկված ցանկապատը քարե պատով փոխարինելու շինարարությունը՝ պատճառաբանելով, որ նա չունի շինթույլտվություն, ապա՝ նախազգուշացրել, որ վարչական իրավախախտման ակտ կգրի  և  կտուգանի 400.000 դրամով։ Վարչական պատասխանատվության չենթարկելու համար հողամասի սեփականատիրոջ հարևանը հյուրասիրություն է կազմակերպել և «պատիվ տվել» տեսուչ Ավետիքյանին,  հյուրասիրությունից հետո նույն օրը՝ երեկոյան, մայորն իր աշխատասենյակում նաև  գումար է պահանջել՝ վարչական իրավախախտումը չարձանագրելու համար։ Արդյունքում առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի և հենց ոստիկանության բաժնում  տեսուչը, ըստ մեղադրանքի, ծեծի է ենթարկել այն մարդուն, ում հյուրասիրությունից ժամեր առաջ օգտվում էր գարեջրատանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031