Բաժիններ՝

Արմեն Պողոսյան. «Տրանսպորտը կթանկանա 50 տոկոսով»

«Հերթական թանկացումների ալիքը բնակչության կենսամակարդակի վրա շատ աղետալի հետևանքներ կունենա»,-այսօր, ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ թանկացումները մեծ հարված են հասցրել ու հասցնում ժողովրդին:

Ըստ Պողոսյանի, գազի և էլեկտրաէներգիայի սակագներն անհամաչափ և անտրամաբանական են բարձրացել։ «Եթե գազի թանկացումը չակերտավոր ասված լավ կամ վատ ընդունվեց, ապա էլեկտրաէներգիայի սակագինն անհամաչափ է բարձրացել և այստեղ չկա ո՛չ տրամաբանություն և ո՛չ էլ տնտեսական հիմնավորում»,- ասաց սպառողների ասոցիացիայի նախագահը:

Պողոսյանի կարծիքով՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքով առաջին հերթին կմեռնի շինարարությունը, Հայաստանը կկորցնի այդ շուկան:«Ինչ վերաբերում է սննդին և մյուս բոլոր ծառայություններին, ապա թանկացումներն անխուսափելի են և ուղղակիորեն ազդում են դրանց վրա»:

Իր իսկ տեղեկատվության աղբյուրներին վստահելով Արմեն Պողոսյանը նշեց, որ տրանսպորտը կթանկանա 50 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031