Արարատի մարզում հասունանում է բնապահպանական աղետ. գյուղացիների պնդմամբ մեղավորը գինու գործարանն է
Այսօր՝ հուլիսի 15-ին, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ նկատել են, որ իրենց բերքը հեկտարներով փչացել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում զայրացած բարձրաձայնում էին, որ պատճառը կայանում է նրանում, որ գիշերը ջրանցքի ջրով ջրել են իրենց ցանկատարածքները ու քանի որ մութ է եղել, չեն նկատել, որ ջուրն աղտոտված է այն աստիճանի, որ անգամ սատկել էին ձկները, որոնց թիվը հնարավոր չի հաշվել, քանի որ շատ-շատ է: Գյուղացիները կարծում են, որ մեղավորը Արարատի մարզում գործող «Արտաշի» գինու գործարանն է, որը ծիրանի մթերումը կատարելուց հետո քիմիական նյութերով լվացել է մթերման պարագաները, ինչից հետո էլ կեղտաջրերը բաց է թողել ջրանցքը: Դալարի գյուղապետը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ ինքն էլ է կարծում, որ գյուղացիները ճիշտ են, իսկ թե ո՞վ է պատասխան տալու գյուղացիների կրած վնասի համար, դեռևս պարզ չի:
Մանրամասները՝ shamshyan.com-ում