
Վթարի է ենթարկվել «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի ավտոմեքենան. կան վիավորներ

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Նոր Նորք 1-ին զանգվածի բնակիչ 25-ամյա Ալբերտ Սուխուդյանը, վարելով ГАЗ 2705 մակնիշի 750 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենան, Հայրավանք գյուղի ճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ժայռաբեկորների վրա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդ Ա. Սուխուդյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 34-անյա Միհրդատ Եփրեմյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում