Աճուրդը կկազմակերպվի երեք ամսվա ընթացքում, որին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ։
Տեղեկատվության աղբյուրը վրաերթի ենթարկվածն ու նրա կինն են, ովքեր հիվանդանոց ժամանած Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանին, ինչպես նաև հիվանդանոցի բուժանձնակազմին ներկայացել են որպես «Սթար» սուպերմարկետի տնօրեն:
Ի՞նչ պատճառով չեք թույլատրում, եթե պատճառն այն է, որ տեղ չկա, դա հիմնավոր չէ, աթոռներ բերեք, ավելացրեք, որ մարդիկ գան, նստեն:
Ահարոն Ադիբեկյանը, թերևս, ավարտված համարելով նախագահական ընտրությունները՝ արդեն հարցումներ է անցկացնում Երևանի նախկին և ներկա քաղաքապետերի վերաբերյալ:
Տեսարանն, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն անփութությունը, անզգուշությունը, հրագործական միջոցների անորակությունը կարող են նաև մթագնել ամանորյա ուրախությունը, կարող են անցանկալի դեպքերի պատճառ դառնալ:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող քրեական գործով երկու անձի քրեական պատասխանատվության չենթարկելու համար կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Այսօր՝ ժամը 11.30-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ հարկում (Նալբանդյան թիվ 128 շենք) հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի, ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վահան Դալլաքյանը, վարելով «Վազ 21011» մակնիշի 31 ՍՕ 466 համարանիշի ավտոմեքենան, Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզակայանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լենինգրադյան փողոցի բնակիչ, 56-ամյա Գարեգին Համբարձումյանին:
«Հաջող քեզ քաղաք ես գնում եմ գյուղում ապրելու… պետք է ապակենտրոնացնել քաղաքը, ցրվենք գյուղերով…»:
Ձերբակալել են «Ֆեռո» ընկերության սեփականատիրոջ որդուն` Ռոբերտ Ավետիսյանին:
Տարեցտարի ավելի արագ ենք վազվզում, քանի որ ամեն Նոր տարվա հետ մեզ մոտ սրվում է այն զգացողությունը, որ ժամանակը զսպանակի պես սեղմվում է։
Դոլարի կուրսը կարող է ազդել գների վրա, կարող են ազդել նաև դեղերի միջազգային գները:
Ժամը 17:00-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 29-ամյա Զուրաբ Չիչինաձեն վարելով «Դան» մակնիշի բեռմատարը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով՝ ընկել ձորակը:
Սերոբ Բոզոյանը փուչիկների գործով բոլոր փաստաթղթերը պահում է սև թղթապանակում, ըստ նրա՝ դա էլ ինչ-որ խորհուրդ ունի:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի օլիմպիական քոլեջին 3 մլն դրամ է այսօր հատկացրել։
Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետ է նշանակվել Սամվել Խմելյանը:
«Անգամ վարչապետին եմ դիմել: Կարծիք հնչեց, որ ստրիպտիզանոցները մեծ հարկեր են տալիս, որոնք պետք են պետությանը: Բայց ռուս պարուհու ազդրերի հաշվի՞ն պետք է մեր արդյունաբերությունը զարգացնենք: Ուրիշ ձև չկա՞…»
«Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպության աշխատակիցներն այս անգամ հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց՝ ցանկանալով հանդիպել մարզպետի հետ:
«Փարոս»-ի նպաստից չզրկելու համար պահանջել են 35 000 դրամ։
Սա 2012թ. ընթացքում կայացված երկրորդ վճիռն է, որով փոխհատուցվում է ՀԿ-ի կատարած դատական ծախսերը՝ տեղեկատվության ազատությանն առնչվող դատական գործով:
Նույն մեղադրանքը կարող եմ ես Ձեզ առաջադրել: Գնացե´ք, վերցրե´ք, տեսե´ք՝ ումից ենք վերցնում, ինչ կարգով ենք վերցնում, ինչ գներով ենք վերցնում և ինչ ենք անում:
Ըստ նրա՝ ինքը խնդիր չունի և եթե կհայտնվեն մարդիկ, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարի` անկախ իրենց մեծությունից` բոլոր իմաստներով, կպատժվեն:
Մարզի բոլոր մանկապարտեզների երեխաները, բոլոր դպրոցների մինչև 4-րդ դասարանների երեխաները, մանկատան սաները Կարեն և Սամվել Կարապետյանների կողմից ստացան իրենց Ամանորյա նվերները:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքերով, արգելոցի տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը նորմալ կատարում է իր պարտականությունները:
«Բացթողումների մասին դժվար է խոսել, ամենախոշոր բացթողումը Սևանա լիճ բաց թողնված 366.667 հազար հատ մանրաձկան բացթողումն է»,- ասել է բնապահպանության նախարարը:
Երևանի Հրազդան կիրճում՝ Զանգու գետում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ է արել, թե ինչպես են ջրից դուրս նետվում սատկած ձկներ:
Ժամը 00:10-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում բախել են «Mercedes E 240» մակնիշի 13 ԼՏ 173 համարանիշի և «Լադա 112» մակնիշի Լ 1502 համարանիշի ավտոմեքենաները:
Արաբկիրի ոստիկանություն են տեղափոխվել 10-ից ավելի վեճի մասնակիցներ: