Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն 38 զբոսաշրջային երթուղի է մշակել միության բոլոր երկրներում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՄ գործադիր մարմինը) միության բոլոր 5 երկրներում 38 զբոսաշրջային երթուղիներից բաղկացած ցանկ է մշակել։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը ՌԴ-ում Ղազախստանի դեսպանատանը կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։

ԵԱՏՄ բոլոր երկրները հավանություն են տվել ցանկին, որն այժմ գտնվում է նրանց քննարկման փուլում։ Նշված երթուղիներն ավելի քան 400 զբոսաշրջային օբյեկտ են ներառում։

Այժմ Եվրասիական հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրների կառավարությունները արագացնում են միասնական տեղեկատվական ռեսուրսի ստեղծման աշխատանքները։ Այն օգտակար կլինի և՛ զբոսաշրջային ասոցիացիաների համար գործընկերներ գտնելու առումով, և՛ զբոսաշրջիկների համար. կկարողանան տեղեկություններ ստանալ այն մասին, թե ուր կարելի է գնալ և ինչ տեսնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930